• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 10:52 – Տեսանյութ.COVID-ը չպետք է սոցիալական պարանոյա դառնա4չպետք է կյանքն այնպես վերափոխի, որ դեֆորմացնի հոգեկանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Մենք չէինք էլ մտածում, թե ՀՔԾ–ն կհամարձակվի, կունենա այդքան «դուխ» և կհարուցի քրական գործ

Մենք չէինք էլ մտածում, թե ՀՔԾ–ն կհամարձակվի, կունենա այդքան «դուխ» և կհարուցի քրական գործՀՅԴ–ն, ԲՀԿ–ն և «Հայրենիքը» որոշել են դիմել Գլխավոր դատախազություն։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեցին երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

Հուլիսի 30-ին երեք կուսակցությունները միասին Հատուկ քննչական ծառայություն հաղորդում էին ներկայացրել ՀՀ օրենսդիր, գործադիր և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր հանցակցության մասին։ Խոսքը վերաբերում էր ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխություններին, որոնց արդյունքում պաշտոնանկ արվեցին ՍԴ երեք դատավորներ, իսկ Հրայր Թովմասյանը զրկվեց ՍԴ նախագահի պաշտոնից ու վերածվեց ՍԴ շարքային անդամ–դատավորի։





Դիմումում մատնանշվում էր Քրեական օրենսգրքի 3 հոդված` իշխանության յուրացում, Սահմանադրական կարգի տապալում և պաշտոնեական լիազորություններն անցնելը։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ ՀՔԾ–ն մերժել է քրեական գործի հարուցումը և այդ մասին իրենց տեղեկացրել` ՀՔԾ ավագ քննիչի կայացրած որոշումն ուղարկելով։





«ՀՔԾ պատասխանատու անձը չի իրականացրել բազմակողմանի և ամբողջական վերլուծություն, չի իրականացրել ներկայացված փաստարկները և եկել է մի եզրակացության, որով աել է, որ քրեական հանցագործություն թույլ չեն տվել։ Ավելին` ՀՔԾ ավագ քննիչն, ըստ էության, իր գործողություններով հաստատել է, որ Սահմանադրության փոփոխությունն առանց ՍԴ եզրակացության` օրինական է»,– ասաց Մինասյանը` հայտարարելով, որ ՀՔԾ քննիչի որոշման վերաբերյալ իրենք բողոք են ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազություն։

Մինասյանը հույս հայտնեց, որ դատախազությունը կվերացնի ՀՔԾ քննիչի որոշումը, կհարուցի քրեական գործ ու կհետևի, որպեսզի իրականացվի պատշաճ քննություն։

Ի տարբերություն Մինասյանի` «Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արսեն Բաբայանը, հակառակը` հույս չունի, թե դատախազությունը կբավարարի իրենց բողոքը։





«Եվ մենք չէինք էլ մտածում, թե ՀՔԾ–ն կհամարձակվի, կունենա այդքան «դուխ» և կհարուցի քրական գործ»,– ասաց նա։





Բաբայանը նաև նշեց, որ նման դեպքերում ՀՔԾ որոշումը բողոքարկելու երկու ճանապարհ կա` դատախազություն և դատարան։ Իրենք ընտրել են դատախզության տարբերակը, քանի որ որոշ դեպքերում դատարանը գտել է, որ նախ պետք է դիմել դատախազություն, հետո նոր դատարան։





«Իմ քայլը» քննարկել է ՍԴ դատավորների հարցը. մեծամասնությունը դեմ է ՀՀ նախագահի թեկնածուին





ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ–ն ՍԴ–ի շուրջ ընթացող ամբողջ գործընթացը հակասահմանդրական է որակում և չի պատրաստվում մասնակցել ՍԴ դատավորների նոր թեկնածուների ընտրությանը` ԱԺ–ում։





«Մենք մեր մասնակցությամբ չենք ցանկանում օրինականացնել այս գործընթացը, որովհետև այս դեպքում ցանկացած տեսակի մասնակցություն` անկախ դատավորների մասնագիտական որակներից, անցած ճանապարհից, նշանակում է օրինականացնել այս հակաօրինական գործընթացը»,– ասաց Տոնոյանը։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 50


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v