Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով. ովքեր են 22-րդ ծրագրի շահառուները » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով. ովքեր են 22-րդ ծրագրի շահառուները

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով. ովքեր են 22-րդ ծրագրի շահառուներըՀայտնելով, որ ապրիլին համաճարակով պայմանավորված շուրջ 70 հազար աշխատատեղ է փակվել, որից 50 հազարը մայիսին վերաբացվել է՝ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ դրա հետևանքով մոտ 20 հազար քաղաքացի նոր աշխատանք չի գտել:

Վերջիններիս աջակցություն ցուցաբերելու համար էլ, ըստ վարչապետի, կառավարությունը առաջարկել է հակաճգնաժամային 22-րդ ծրագիրը:

Ծրագիրը ներկայացնող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ միջոցառման շահառու են հանդիսանում այն քաղաքացիները, որոնք առնվազն 85 օրացույցային օր՝ 2020 թվականի հունվարի 1-ից մարտի 30-ը աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ և աշխատանքից ազատվել են մարտի 31-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում և այդ նույն ժամանակ չեն անցել մեկ այլ աշխատանքի:
Նախարարի խոսքով, աջակցություն ստացող ոլորտների ցանկում կան նաև բացառություններ, որոնք են վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, գրավատներ և այլն:

Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Նախարարի տեղեկացմամբ, ծրագրից չեն կարող օգտվել նաև նրանք, որոնց աշխատանքից ազատվելուն նախորդող երկու ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 հազար դրամը, և նրանք, որոնք 2020-ի հունիսի 1-ի դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել նույն կամ այլ գործատուի հետ:


Աջակցությունից չեն կարող օգտվել նաև այն անձինք, ովքեր հունիսի 1-ի դրությամբ հանդիսացել են անհատ ձեռնարկատերեր, բացառությամբ նրանց, որոնք հաշվառվել են 2020-ի հունվարի 1-ից, ում գործունեությունը օրենքով դադարեցված չի եղել:





Զարուհի Բաթոյանի խոսքով՝ միջոցառումից չեն կարող օգտվել նաև 2020 թվականի հունիսի 18-ին ընդունված 20-րդ միջոցառման շահառուները:





Կառավարությունը հաստատեց ծրագիրը և կից կարգը, որով սահմանվում է որ որշման ընդունումից հետո եռօրյա ժամանակահատվածում ՊԵԿ-ի տրամադրած տվյալների հիման վրա կձևավորվի վճարման ցանկը և կիրականացվեն վճարումները՝ բացառապես անկանխիկ եղանակով: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 196


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v