Բացահայտել կորոնավիրուսի մասին սուտ լուրեր տարածողներին, որոնք ասում են՝ կորոնավիրուսը չկա, սուտ է, հասկանանք նրանց կապերը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Բացահայտել կորոնավիրուսի մասին սուտ լուրեր տարածողներին, որոնք ասում են՝ կորոնավիրուսը չկա, սուտ է, հասկանանք նրանց կապերը

Բացահայտել կորոնավիրուսի մասին սուտ լուրեր տարածողներին, որոնք ասում են՝ կորոնավիրուսը չկա, սուտ է, հասկանանք նրանց կապերը
Այսօր կառավարության արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հենց կորոնավիրուսի թվերը որոշ չափով իջնում են, ՀՀ քաղաքացիները կտրուկ իջեցնում են հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը: Արտակարգ դրության ժամկետի երկարացումը նա կարևորեց նաև հակահամաճարակային կանոնների պարտադրման տեսակետից:

«Այսինքն՝ ՀՀ քաղաքացիները պետք է հստակ գիտակցեն, որ նոր թվերը հստակ արտահայտությունն են այն բանի, թե մենք բոլորս ինչպես ենք պահպանել դիմակ կրելու, սոցիալական հեռավորությոսւնը պահպանելու, ձեռքերն ախտահանելու և հակահամաճարակային այլ կանոնները»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև նշեց, որ վարչական մարմինները պետք է գործադրեն վարչական ամենախիստ լծակները կանոնները չպահպանողների նկատմամբ: Միաժամանակ վարչապետը նշեց, որ հանրության շրջանում կան նաև կեղծ լուրեր տարածող շրջանակներ, որոնց բացահայտումը ևս կնպաստի համաճարակի դեմ պայքարին:

«Առանձնահատուկ կարևորություն է ստանում նաև արձանագրելը և տեղորոշելը այն շրջանակներին, որոնք մարդկանց շրջանում տարածում են, թե հիվանդություն չկա, սա սուտ է, նման բան գոյություն չունի: Կարծում եմ` մենք պետք է սրանով զբաղվելու լուրջ մեխանիզմներ գտնենք և կարողանանք այս մարդկանց տեղորոշել` հասկանալու նրանց այս գործունեության շարժառիթները և կապերը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հարցով պետք է զբաղվեն օպերատիվ մարմինները:

ՀՀ կառավարության արտահերթ նիստում այսօր որոշում ընդունվեց 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամկետը մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը ժամը 17:00-ն երկարացնելու մասին: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 233


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v