
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում բնակիչներն այսօր պտտահողմ են լուսանկարել։ Facebook-ի իր էջում ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հրապարակել է լուսանկարն ու կից գրառում կատարել։
«Քիչ առաջ պտտահողմ(տորնադո) է նկատվել Գավառ քաղաքում, որը Հայաստանում դիտվող հազվադեպ օդերևութաբանական երևույթ է»,- նշված է օդերևութաբանի գրառման մեջ։
Նշենք, որ մոտ մեկ ու կես տարի առաջ կրկին Գավառ քաղաքում տեղացիները պտտահողմ էին նկատել։ Մասնավորապես տորնադոն ցայտուն կերպով երևացել էր Ջիլ համայնքում։
хорошие новости дня новости кавказа бесплатно