Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալների հրապարակումը՝ սաբոտաժի, արտահոսքի ու հաքերային հարձակման արանքում » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 11:53 – Նմանը չունեցող թխվածքաբլիթ․ յուրահատուկ և պարզ բաղադրատոմս, որը գրավում է իր համով 

Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալների հրապարակումը՝ սաբոտաժի, արտահոսքի ու հաքերային հարձակման արանքում

Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալների հրապարակումը՝ սաբոտաժի, արտահոսքի ու հաքերային հարձակման արանքումՖեյսբուք սոցիալական ցանցում հրապարակվել են կորոնավիրուսից մահացած անձանց անունները։ Գրում է «Հրապարակ»-ը՝ չմասնավորեցնելով աղբյուրը։







Հիշեցնենք, որ Հայաստանում 214 կորոնավիրուսով հիվանդ է մահացել, նրանցից 56-ը, ըստ առողջապահության նախարարության, «այլ հիվանդությունից»:







Հրապարակված ցանկում նշված է 132 քաղաքացիների անուն, ազգանուն, հայրանում, ծննդյան տարեթիվ ու ամսաթիվ։ Այսօրվա տվյալներով, ըստ նախարարության, կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը 158 է։







Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, անդրադառնալով տեղեկատվությունը հրապարակած օգտատիրոջը, գրել է.







«Կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքի վերաբերյալ մի երկու բան ասեմ.




1. Էջը, որտեղ դրանք հայտնվել են, երկու բան ունի հետը կապված.

ա. ունի մեկ ադմին, որը գտնվում է ՌԴ-ում

բ. Այս էջն էր տարածում Սաֆարյան Ստյոպայի հեռախոսից իբր վերցրած, Ֆոտոշոփ արած սքրինշոթներ նամակագրություներից




2. Սա կամ հաքերային հարձակում է, կամ ներքին սաբոտաժ։ Կապ չունի, երկու տարբերակն էլ խոսում են այն մասին, որ անձնական տվյալները անպաշտպան են։ Եվ հարց է առաջանում մեր բոլորիս տվյալների պաշտպանության՝ կախված հեռախոսների վերահսկողության համակարգի, որն արդեն երրորդ ամիսն է աշխատում է Հայաստանում։ Որո՞նք են երաշխիքները, որ մարդկանց տեղաշարժի ողջ տվյալները վաղը չեն հայտնվի ցանցում, կամ ադրբեջանական հետախուզության ձեռքում։







Պատգամավորներին կրկին, N-երորդ անգամ կոչ եմ անում ստեղծել հանրային վերահսկողության հանձնաժողով, ներառել ընդդիմադիր պատգամավորների և անկախ մասնագետների, տեր կանգնել մեր բոլորիս տվյալներին։ Նման արտահոսքերի էս վիճակում պարզապես անթույլատրելի են»։







Panorama.am-ին Առողջապահության նախարարությունից ասացին, որ դիմելու են իրավապահ մարմիններին՝ պարզելու, թե ինչպես է տեղի ունեցել այդ արտահոսքը։







«Ոտնահարվել են մարդկանց իրավունքները, ամբողջությամբ հրապարակվել են նույնականացնող, անձնական տվյալներ, ինչն ուղղակի անընդունելի է»,- ասաց ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան։
хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 86


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v