Ընդդիմությունը չշփոթել խառնակչության հետ. Սամվել Բաբայանի հայտարարությունը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ընդդիմությունը չշփոթել խառնակչության հետ. Սամվել Բաբայանի հայտարարությունը

Ընդդիմությունը չշփոթել խառնակչության հետ. Սամվել Բաբայանի հայտարարությունը
Հաշվի առնելով համաշխարհային եւ տարածաշրջանային մարտահրավերները եւ այդ համատեքստում Արցախում եւ նրա շուրջ խորացող վտանգները եւ առաջնորդվելով համերաշխության, անվտանգության եւ սոցիալական բարեկեցության սկզբունքով՝ այս փուլում «Միասնական հայրենիք» կուսակցությունը որոշում է կայացրել համագործակցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած դաշինքի հետ, որն օրեր առաջ ամրագրվել է քաղաքական համագործակցության հուշագրով: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բազմիցս առիթ եմ ունեցել հայտարարելու, որ «Միասնական հայրենիք» կուսակցությունը պատրաստակամ է քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մեր պետականության առջեւ ծառացած խնդիրների հաղթահարման օրակարգի շուրջ եւ  համագործակցելու մեր քաղաքական առաջնահերթությունները կիսելու պատրաստակամություն հայտնած ուժերի հետ:

Այս առումով Արցախի քաղաքական դաշտը նոր երանգ ստացավ, երբ իմ գլխավորած քաղաքական ուժը հայտարարեց նախագահական ընտրություններում Մասիս Մայիլյանի թեկնածությունը սատարելու մասին: Սակայն եղավ այն, ինչ եղավ. միայն իրեն հայտնի պատճառներով Մասիս Մայիլյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին հանրությանը կոչ արեց չմասնակցել ընտրություններին: Կրկնում եմ՝ հանրությանը կոչ արեց չմասնակցել, ոչ թե, որպես Արայիկ Հարությունյանի հիմնական մրցակից, հրաժարվեց մասնակցությունից:


Արդյունքում ունենք ընտրված նախագահ, գործող խորհրդարան, ձեւավորվող կառավարություն եւ քաղաքական ուժ կոչվելու հայտ ներկայացրած, բայց քաղաքական պայքարից դուրս մնացած կառավարվող անհատներ, որոնց համար ինքնադրսեւորման պարարտ հող է ստեղծվել հատկապես վերոնշյալ քաղաքական համագործակցությամբ՝ ընդդիմադրի թվացյալ կեցվածք դրսեւորելու, անհիմն փորձագիտական դիրքերից պետական մտածողության հետ աղերսներ չունեցող ենթադրություններ հանրահռչակելու, պատմական այս ժամանակաշրջանում հայրենիքի ապագայի նկատմամբ քաղաքական պատասխանատվությունը կենցաղային առեւտրի փաթեթավորմամբ հանրությանը մոլորեցնելու եւ այս ամենի համապատկերում սեփական կերպարին կարեւորություն հաղորդելու պատեհ առիթ: Այս կապակցությամբ նկատեմ, որ խառնակչությունը քաղաքական կատեգորիա չէ եւ որեւէ ընդհանրություն չի կարող ունենալ ընդդիմության, առավել եւս՝ կառուցողական ընդդիմության հետ:

Որպես արցախյան քաղաքական դաշտի երկրորդ ուժ, իմ եւ իմ քաղաքական թիմի անունից վերահաստատում եմ, որ մեզ վստահված քվեները ծառայեցնելու ենք քաղաքական նոր մշակույթի ձեւավորմանը, որտեղ արտահայտվելու ազատությունը լինելու է գերակայություն, զրպարտությունը եւ ատելության խոսքը՝ քրեորեն պատժելի:

ԶԼՄ-ներում եւ սոցիալական մեդիայում «Միասնական հայրենիք» կուսակցություն-«Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինք համագործակցության շուրջ ծավալված շահարկումների եւ մի շարք այլ հարցերի շուրջ առաջիկայում հանդես կգամ մեկնաբանությամբ: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 148


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v