• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Հոգեբուժական ծառայություններ մատուցող կազմակերպություններ դիմողների աճ կա

Հոգեբուժական ծառայություններ մատուցող կազմակերպություններ դիմողների աճ կա«Հուգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխությունների ու կից ներկայացված նախագծերի փաթեթն Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ ընդունելու համար ներկայացրեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն՝ այն որակելով խիստ կարևոր, մարդու իրավունքների տեսանկյունից բավականին առաջադեմ, բժիշկների պարտականություններն ու իրավունքները հստակ սահմանող օրինագիծ։





Նա փոփոխությունն այսպես հիմնավորեց՝ օրենքն ընդունվել է 2004 թ-ին, չի համապատասխանում ներկա պահանջներին, շատ հարցեր դուրս են մնացել օրենքի կարգավորման շրջանակից։





«Դա լուրջ խնդիրներ է առաջացնում, թե հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների իրացման ու պաշտպանության, թե հոգեբուժական ծառայությունների մատուցման, փորձաքննությունների իրականցման ու այլ հարցերում»,- մանրամասնեց նա՝ նշելով, որ առաջարկվող փոփոխությունները հիմնարար են ու ծավալուն։





Օրենքի փոփոխությանը ձեռնամուխ են եղել 2019-ին, ընդգրկել են ՄԻՊ գրասենյակի, ԱԺ գլխադասային հանձնաժողովի, հոգեբուժության ոլորտում գործող ասոցիացիաների ներկայացուցիչներ։ Զեկուցողն ասաց՝ նախագիծն ընդունվելու դեպքում լուրջ քայլ առաջ է ապահովելու այս ոլորտում։





Նախագծով սահմանվում են հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդկանց իրավունքները, անկախ նրանց գտնվելու վայրից, հոգեբուժական ծառայություններ մատուցող կազմակերպութունների պարտականությունները, պատասխանատվությունը, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքների սահմանափակումն ու կարգը։





Առաջին անգամ օրենքով ամրագրվել են ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների, հանդարտեցման մեթոդների կարգը, սահմանել են դրանց կիրառման տևողությունը, անվճար ու վճարովի հիմունքերով տրամադրվող ծառայությունների ծավալն ու ցանկը։





Նախարարի տեղակալն առաջարկեց կողմ քվեարկել նախագծին։





ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը կարևորեց նման նախագծի ընդունումը։ Ասաց՝ պետության հումանիստ լինելը գնահատում են հատուկ հոգածության կարիք ունեցող անձանց մատուցվող ծառայությունների որակով։





Նա հետաքրքրվեց, քանի՞ մարդ պետության հոգածության կարիք ունի։





Փոխնախարար Անահիտ Ավանեսյանը թվեր ներկայացնել չկարողացավ, ասաց՝  իրենք խնդիր են  դրել հոգեկան առողջության խնդիր ունեցող քաղաքացիներին մատուցվող ծառայություններն ավելի որակյալ ու հասանելի դարձնել։





Միտումն այն է, որ հոգեբուժական ծառայություններ մատուցող կազմակերպություններին դիմելու աճ կա։





«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Սրբուհի Գրիգորյանը հետաքրքրվեց անհրաժեշտ մասնագետների մասին։





«Մեզ անհրաժեշտ են ոչ միայն հոգեբույժներ, այլև միջին ու կրտսեր մասնագետներ։ Առավել գրավիչ դարձնելու համար մենք վերանայել ենք և աշխատավարձը, և աշխատանքային պայմանները, բայց դեռ շատ անելիք կա, որպեսզի այն գրավիչ դառնա մեր օրդինատորների համար։ Կա դրական միտում, բայց ոչ այն ծավալով, որ ուզում ենք»,- ասաց նա։





Հարակից զեկուցող պատգամավոր Լուսինե Բադալյանն ասաց, համագործակցել են ՊՆ-ի հետ, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, նա էլ հորդորեց ոկղմ քվեարկել։ Հարակից զեկուցողին ուղղված հարցեր չեղան, մտքերի փոխանակություն, եզրափակիչ ելույթներ՝ նույնպես։ Հարցի քննարկումն ավարտվեց։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 54


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v