Ատոմ Ջանջուղազյանը՝ 300 մլրդ դրամից 100 մլրդ-ը բնակիչներին բաժանելու մասին.դրանք ազատ միջոցներ չեն » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ատոմ Ջանջուղազյանը՝ 300 մլրդ դրամից 100 մլրդ-ը բնակիչներին բաժանելու մասին.դրանք ազատ միջոցներ չեն

Ատոմ Ջանջուղազյանը՝ 300 մլրդ դրամից 100 մլրդ-ը բնակիչներին բաժանելու մասին.դրանք ազատ միջոցներ չենՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2020 թվակաի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին:

Ազգային ժողովում այսօր «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, որ իր գործընկերները կարծում են, թե կառավարությունը մոտ 300 մլրդ դրամ ազատ միջոցներ ունի, և այդ գումարից մոտ 100 մլրդ դրամը կարելի է բաժանել տարբեր ընտանիքների: «Այդ ի՞նչ գումարի մասինէ խոսքը»,-հարցրեց նա:

Նախարարը նախ նշեց, որ թեև վստահ չէ, թե ինչ 300 մլրդ դրամի մասին է խոսքը, բայց ենթադրում է, որ խոսքը գանձապետական միասնական հաշվի մնացորդ 300 մլրդ դրամի մասին է: «Պետք է նշեմ, որ դրանք ազատ միջոցներ չեն: Դրա հետ կապված պարզաբանումը շատ մանրամասն ներկայացվել է: Գանձապետական միասնական հաշիվը՝ գանձապետական համակարգի ներդրմանը զուգահեռ՝ 1996-ից սկսած, պարբերաբար իր մեջ համախմբել է պետությանը և համայնքներին պատկանող բոլոր դրամական միջոցները: Եվ այն հենց դրա համար է նախատեսված, որ դրա միջոցով շրջանառվեն պետությանը և համայնքներին պատկանող բոլոր դրամական միջոցները: Դա ամենևին չի նշանակում, թե դրանք ազատ են և ժամանակի որևէ պահին կարող է օգտագործվել ցանկացած ուղղությամբ»,-ասաց նախարարը:

Նախարարը պարզաբանեց, որ կառավարությունը չի կարող օգտագործել համայքին, ՏԻՄ-ին պատկանող դրամական միջոցները: «Դրա մաս է նաև կայունացման դեպոզիտ հաշվի մնացորդը, որը քննարկվել է անցյալ տարվա՝ քննադատության թիրախում գտնվող եվրոպարտատոմսերի վերաֆինանսավորման գործառնությունից ձևավորված միջոցների հաշվին: Եվ մնացորդը նպատակաուղղված է ֆինանսավորելու համար այս տարվա սեպտեմբերին սպասվող մարումը՝ 2013 թվականին թողարկված եվրոպարտատոմսերի վերջին կտորի: Այս ցանկը կարելի է շարունակել: Իսկ այն, ինչ մնում է կառավարության տրամադրության տակ, որպես բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր իր արտացոլումն է գտնում հաջորդ տարվա բյուջեի ֆինանսավորման աղբյուրներում»,-ասաց նա:

Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ կառավարությունը չունի 300 մլրդ դրամ ազատ մնացորդ: «2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի փոփոխության նածագծով հենց նախատեսվում է, որ պարտք կներգրավի, և պարտաքին ցուցանիշները կփոխվեն»,-ասաց նա: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 212


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v