• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 17:35 – Ընդդիմությունը չշփոթել խառնակչության հետ. Սամվել Բաբայանի հայտարարությունը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 19:15 – Տեսանյութ.Եկեղեցու մոտ գտել են բնակության վայր չունեցող Արա Պողոսյանի դին. Դաժան սպանության մանրամասները 
  • 11:24 – Ընտրելով Ձեզ դուր եկած սիմվոլը` բացահայտեք հետաքրքիր փաստեր Ձեր անձի մասին 

Դոմոդեդովո օդանավակայանից քաղաքացիներին հայրենիք բերելու համար նախ թռիչքի թույլտվությունների ձեռքբերում պետք է լինի

Դոմոդեդովո օդանավակայանից քաղաքացիներին հայրենիք բերելու համար նախ թռիչքի թույլտվությունների ձեռքբերում պետք է լինիՌուսաստանի Դոմոդեդովո օդանավակայանում դեռ տասնյակ ՀՀ քաղաքացիներ սպասում են հայրենիք վերադառնալու իրենց հերթին, չեն ուզում տեղափոխվել դեսպանատան առաջարկած հյուրատներ, որ իրենց հերթն արագ հասնի և օր առաջ տուն վերադառնան: Շաբաթներով մնալով օդանավակայանում նույնիսկ հիգիենայի հարցերը չեն լուծում, իսկ դեսպանությունից նշում են, որ տեղյակ չեն թե հաջորդ թռիչքը երբ կլինի:

Սպասողները պատմում են, որ գումար ունեն մեկ ամիս առաջ դիմել են դեսպանատուն, որտեղից էլ ասել են` հերթագրվեն, իրենք էլ հերթագրվել են: ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Էդուրադ Ջամբազյանի խոսքով հերթագրված ՀՀ քաղաքացիներին  հայրենիք ուղարկելու հարցում առաջնահերթությունը տրվում  է այն մարդկանց, ովքեր ունեն առողջական և ֆինանսական խնդիրներ և հորդորում է, որ քաղաքացիները չմնան օդանավակայանում և հետևեն դեսպանության հաղորդագրություններին: Այս մասին հաղորդում է «Ազատություն Ռադիոկայանը»:   

Նշենք, որ օրեր առաջ ՀՀ Կառավարությունը ԱԳՆ-ի և ՌԴ-ում Հայաստանի դեսպանության հետ կազմակերպել են մի քանի թռիչք դեպի Հայաստան, սակայն հերթական թռիչքի մասին դեռևս խոսք չկա:

Newarmenia.am-ը կապ հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ: Մանե Գևորգյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ դեսպանության կողմից հերթագրված առաջին 150 քաղաքացիները Հայաստանում են, իսկ թե հաջորդ թռիչքը երբ կկազմակերպվի խնդրեց կապ հասատատել ԱԳՆ-ի հետ. «Բոլոր քաղաքացիներին ցուցակագրել էր դեսպանատունը: Ինքնաթիռի մեջ 150-200 քաղաքացու տեղ չկա, առաջին 150 քաղաքացիները Հայաստանում են:  Ակնկալվում է, որ պետք է լինի ևս մեկ թռիչք»,-ասաց վարչապետի մամուլի խոսնակը:





ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  մեզ տեղեկացրեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության միջոցով ստանում են օպերատիվ տեղեկատվություն թե իրադրության, թե ձեռնարկվող քայլերի վերաբերյալ և խնդրեց հաշվի առնել, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պարագայում յուրաքանչյուր թռիչքի իրականացում իր մեջ ներառում է բազմաշերտ գործողությունների ընթացակարգ՝ սկսած թույլտվությունների ձեռքբերում մինչև տեղում և տեղափոխման առողջապահական անվտանգության ռիսկերի գնահատում և դրանց հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկում. «Ուստի մեր քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապի մեջ լինեն ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ, որի կողմից տրամադրվում է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը»:  









Իսկ մեր հարցին, թե ԱԳՆ-ի հաշվարկով մոտավորապես երբ է ակնկալվում հաջորդ թռիչքը ԱԳՆ մամուլի խոսնակն ասաց, որ չի կարող նման տեղեկություն տրամադրել. «Թռիչքի ծրագրվելու դեպքում մեր քաղաքացիները, ինչպես եղել է բոլոր դեպքերում, դրա մասին տեղեկացվում են»,- եզրափակեց նա: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 106


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v