Մարուքյանը նախարարի պատասխանից հետո լքեց նիստերի դահլիճը՝ դուռը աղմուկով փակելով » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Մարուքյանը նախարարի պատասխանից հետո լքեց նիստերի դահլիճը՝ դուռը աղմուկով փակելով

Մարուքյանը նախարարի պատասխանից հետո լքեց նիստերի դահլիճը՝ դուռը աղմուկով փակելովԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է  Պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու հարցը՝ պայմանավորված արտակարգ իրավիճակով: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» կարծում է, որ կառավարության ներկայացրած բյուջեի փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովին զրկում է բյուջեի հետագա փոփոխությունները քննարկելու և կարծիք հայտնելու իրավունքից:





«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդեց, որ կողմ են որակյալ, էֆեկտիվ ծախսերին, բայց այս նախագիծն այն մասին է, որ Կառավարությունը բյուջեի ֆինանսական շարժերն անի առանց ԱԺ-ի համաձայնության:





« Ի՞նչն է խանգարում, որ տարվա ընթացքում (պարզ է, չէ՞, որ ամբողջ տարին արտակարգ դրություն չի լինելու) կառավարությունն արտահերթ նիստ հրավիրի, խորհրդարանը հավաքվի: Դուք խորհրդարանից ուզում եք, որ ամբողջ տարին չգաք խորհրդարան, բյուջեի փոփոխությունների համար և գաք միայն դեֆիցիտի պարագայում: Դեֆիցիտի մասով խնդիր չկա: Լավ, խորհրդարանի  պատգամավորները կարծիք չասե՞ն բյուջեի ծախսերի այս ու այն կողմ տեղափոխելու վերաբերյալ: Էդ մի կարծիք ասելու հնարավորությունն է մնացել, հիմա դուք այս փաթեթով առաջարկում եք, որ խորհրդարանն ինքն իրեն զրկի այդ իրավունքից»,- հայտարարեց Մարուքյանը:





Ջանջուղազյանն ասաց, որ խոսքը միայն կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ժամանակահատվածի մասին է:





«Դուք ասում եք՝ արտակարգ դրությունը կդադարի, մինչդեռ աշխարհում կարծես թե ոչ ոք հանձն չի առել ասելու, թե երբ է ավարտվելու այս ամենը, և երբ է աշխարհը վերադառնալու իր բնականոն հունին։ Մենք կարծում ենք, որ այս կարճաժամկետ հատվածի համար ամբողջությամբ կիրառելի է այն նախագիծը, որը մենք առաջարկում ենք»,- ասաց Ջանջուղազյանը:





Մարուքյանը նաև պնդեց, որ կառավարության ներկայացրած աջակցության ծրագրերը հասցեական չեն, և հազարավոր մարդիկ, ովքեր աջակցության կարիք ունեն, զրկվել են այդ աջակցությունից:





Ջանջուղազյանի պատասխանից հետո ԼՀԿ ղեկավարը լքեց նիստերի դահլիճը՝ դուռը աղմուկով փակելով: Թեման շարունակեց նաև ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ով պնդեց.





«Կառավարությունը ուզում է ԱԺ-ն իր լծակներից հրաժարվի ու ասի՝ հարգելի՛ Կառավարություն, ոնց ուզում ես, գումարները ծախսի»:





Հիշեցնենք`«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին Ֆինանսների նախարարության առաջարկը հավանության արժանացավ  Կառավարության  ապրիլի 23-ի նիստում: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 184


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v