• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 10:52 – Տեսանյութ.COVID-ը չպետք է սոցիալական պարանոյա դառնա4չպետք է կյանքն այնպես վերափոխի, որ դեֆորմացնի հոգեկանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի բացակայությունը կասկածների տեղիք են տալիս

Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի բացակայությունը կասկածների տեղիք են տալիսՀյուսիսային Կորեայի` քաղաքացիների նկատմամբ խիստ վերահսկողության ու երկրի համեմատաբար երիտասարդ բնակչություն ունենալու առանձնահատկությունները, ինչպես նաև երկրի իշխանությունների ծայրահեղական քայլերը կարող էին դրական դեր խաղալ կորոնավիրուսի դեմ պայքարում, սակայն Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության իշխանությունների հայտարարությունները երկրում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի բացակայության մասին կասկածների տեղիք են տալիս: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել են հարավկորեացի փորձագետները:

«Որքան ավելի թույլ է երկրում առողջապահական համակարգը, այնքան մարդկանց մոտ ավելի զարգացած է անձնական իմունիտետը՝ զարգացած երկրների համեմատ: Հյուսիսային Կորեայի դեպքում բնակչության ծերացման մակարդակը շատ ավելի ցածր է, քան Ճապոնիայում և Հարավային Կորեայում, այդ իսկ պատճառով վնասը կորոնավիրուսից կարող է շատ ավելի քիչ լինել»,-հայտարարել է Քյոննամում միջկորեական համագործակցության հետազոտությունների կենտրոնի գիտնականների խմբի ղեկավար Կիմ Հյոկը:

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունների հարցերով փորձագետ, Քյոնսանի համալսարանի պրոֆեսոր Պակ Չոն Չխոլն էլ հայտարարել է, որ նույնիսկ հաշվի առնելով վարակվածների մասին տեղեկատվությունները թաքցնելու հնարավորությունը՝ Հյուսիսային Կորեան հնարավոր է դժվարություններ ունենա վարակվածներին հայտնաբերելու գործում:

Փորձագետը հատկանշական է համարել, որ Հյուսիսային Կորեան դեռևս հունվարին, երբ կորոնավիրուսը շատ տարածված չէր, փակել էր սահմանը Չինաստանի հետ, և եզրակացրել է, որ դա տեղի է ունեցել Չինաստանի ու Հյուսիսային Կորեայի միջև համագործակցության ու տեղեկատվության փոխանակման արդյունքում: Որոշ ժամանակ անց Հյուսիսային Կորեան բացել է սահմանը, բայց արդեն Չինաստանն է արգելել իր քաղաքացիներին այցելել այդ երկիր, ինչը խոսում է Չինաստանի իշխանությունների տեղեկացվածության մասին այդ երկրում կորոնավիրուսի առկայության մասին:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 422 000-ը, ավելի քան 18900 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 109 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 320


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v