• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:40 – Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել. ի՞նչ կապ ունի Միհրան Պողոսյանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 00:24 – Այն ինչ ինձ ժամանակին տվեց կալանավիրուսը, կտա՞ արդյոք աշխարհին  կորոնավիրուսը․ Վարդան Պետրոսյանի հուզիչ գրառումը 

Այսօր սպասում ենք լավ նորությունների կորոնավիրուսի հետ կապված. Փաշինյան

Այսօր սպասում ենք լավ նորությունների կորոնավիրուսի հետ կապված. ՓաշինյանԴիմակների գները անտրամաբանական ռեկորդներ են սահմանում: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի արտահերթ նիստին:

Նա նկատեց, որ առողջապահության նախարարն էլ ասաց, որ մարդիկ փողոցներում դիմակ կրելու անհրաժեշտություն չունեն. «Դիմակ կրելու անհրաժեշտություն ունի այն մարդը, ով ունի հիվանդության ախտանշաններ եւ այն մարդը, ով շփվում է այդ ախտանշաններ ունեցող մարդու հետ: Մնացածի դեպքում ավելի լավ է ձեռքով չբարեվել եւ հանդիպելիս չհամբուրվել: Այնպես որ դիմակների շուրջ ավելորդ աժիոտաժի անհրաժեշտություն չեմ տեսնում»,-ասաց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց, որ այսօր սպասում ենք լավ նորությունների կորոնավիրուսի հետ կապված. «Այսօր կհետազոտվեն դեռեւս մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն Փելեսում»  մեկուսացված մեր հայրենակիցները եւ բավականինմեծ հավանականություն կա, որ նրանցմոտ ախտորոշումը կլինի բացասական եւ մենք նրանց համբերատարության համար շնորհակալություն հայտնելով կուղեկցենք իրենց տները: Մեծ հավանականություն կա, որ հենց այդպես էլ տեղի կունենա»:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 13-ին, կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար խորհրդակցություն է հրավիրել:

Նախօրեին նա ընդհատել է իր արձակուրդը եւ վերադարձել Երեւան: Նա ուղիղ եթերում հայտարարել էր, որ այսօր՝ մարտի 13-ին դպրոցները, բուհերը եւ մանկապարտեզները:

Նշենք, որ նախօրեին ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել: Այսպիսով Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6–ի։ 88 մարդ մեկուսացվել է: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 252


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v