• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 15:17 – Ինչու է Մգեր Արմենիան վերջերս աղմկում. Նրա հակաիշխանական պահվածքի պատճառը հայտնի է. «Ժամանակ» 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 13:03 – Սամվել Մայրապետյանի մեղադրանքը | նա մեղադրվում է 5 մլրդ դրամի հարկեր չվճարելու համար 
  • 00:24 – Այն ինչ ինձ ժամանակին տվեց կալանավիրուսը, կտա՞ արդյոք աշխարհին  կորոնավիրուսը․ Վարդան Պետրոսյանի հուզիչ գրառումը 

Ալիևը եկել էր ու ալամ աշխարհի ստերն էր խոսում.Այդ հանդիպումները ոչ մի էական դերակատարում չեն ունենում․ «Ժամանակ»

 Ալիևը  եկել էր ու ալամ աշխարհի ստերն էր խոսում.Այդ հանդիպումները ոչ մի էական դերակատարում չեն ունենում․ «Ժամանակ»«Ես քաղաքական գնահատականներ տալ չեմ կարող և չեմ ուզում, միայն իմ սուբյեկտիվ կարծիքը կարող եմ ասել, որ այդքան էլ ճիշտ չեմ համարում նման դեբատների մասնակցելը, որովհետև Իլհամ Ալիևը եկել էր ու ալամ աշխարհի ստերն էր խոսում, նրա ամբողջ խոսքը կառուցված էր կեղծիքի ու մանիպուլյացիաների վրա, ես այդ պանելային քննարկման ժամանակ այդպես էլ Ադրբեջանի ղեկավարից իրականությանը համապատասխանող մի բառ չլսեցի, կառուցողական ոչ մի մոտեցում չտեսա, ուստի չգիտեմ՝ մյուս անգամ պե՞տք է նրա հետ այդ դաշտ մտնել, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է առհասարակ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումներին ու բանակցություններին, ապա դրանք, իհարկե, պետք են, կարևոր են, սակայն մյուս կողմից, ըստ էության, այդ հանդիպումները ոչ մի էական դերակատարում չեն ունենում՝ կողմերից յուրաքանչյուրն իր դիրքորոշումն է պնդում, ու առաջընթաց, մեծ հաշվով, չենք ունենում, ոչ մի նոր քայլ դրանց չի հաջորդում, հետևաբար գտնում եմ, որ անիմաստ է այդ բանակցություններից լուրջ ակնկալիքներ ունենալը, համենայնդեպս, մինչ այսօր դրական տեղաշարժ չենք տեսել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ անդրադառնալով փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած բանավեճին։ Արկադի Տեր-Թադևոսյանի գնահատմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կամ արտաքին գործերի նախարարների միջև ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող հանդիպումները ոչ ավելին են, քան «հանդիպումներ են հանդիպելու համար»։

«Մինսկի խումբն ավելին անել չի կարող՝ բացի հանդիպումների կազմակերպումից։ Եթե Փաշինյանն ու Ալիևն իրար հետ լեզու չեն կարողանում գտնել՝ Մինսկի խումբն այստեղ անելիք չունի, նրա մանդատը միայն միջնորդական առաքելություն իրականացնելն է, չնայած՝ ես առավել հակված եմ մտածելու, որ Մինսկի խումբն ավելի շատ ադրբեջանամետ դիրքորոշում ունի, քան հայամետ․ շուրջ երկու տարվա մեջ այդ բանակցությունները միայն մի արդյունք են տվել՝ այն է, որ առաջնագծում լարվածությունը համեմատաբար նվազել է, որևէ այլ բանի ականատես դեռևս չենք եղել»,- ընդգծեց մեր զրուցակիցը։ 





Արցախի հերոսը համամիտ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վարչապետ Փաշինյանի ներկայացրած մոտեցումների հետ, մասնավորապես, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, և Արցախի ժողովուրդն ինքը որոշի իր հետագա ճակատագիրը, ինչպես նաև Տեր-Թադևոսյանը շատ կարևոր ուղերձ համարեց անվտանգության վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած թեզը։

 

Դիանա ԴԱՎԹՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում 








хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 224


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v