• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 10:52 – Տեսանյութ.COVID-ը չպետք է սոցիալական պարանոյա դառնա4չպետք է կյանքն այնպես վերափոխի, որ դեֆորմացնի հոգեկանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Իրանում կորոնավիրուսի բռնկման դեպքի հետ կապված, ՀՀ իշխանություններին առաջարկում եմ

Իրանում կորոնավիրուսի բռնկման դեպքի հետ կապված, ՀՀ իշխանություններին առաջարկում եմԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա այն դեպքն է, երբ պետք է կտրուկ, համարժեքից էլ խիստ միջոցներ ձեռնարկել։ Ավելի լավ է զգուշավորության չափն անցնել, քան հետո կրակն ընկնել համաճարակի ձեքը։

     Չինական միլիոնանոց Սուանչեն քաղաքում, որտեղից հիմա գրում եմ, ընդամենը 6 վարակման դեպք է արձանագրվել ու դրանցից 4-ն արդեն առողջացել են։ Այս թվերը մի 10 օր կլինի չեն փոխվում։ Այնուամենայնիվ «մեռյալ փակ քաղաքի» կարանտինային ռեժիմը պահպանվում է։ Տրանսպորտը, ներառյալ տաքսիները, չեն աշխատում, կենսական նշանակություն չունեցող հիմնարկ-ձեռնարկությունները, ուսումնական հաստատությունները փակ են։ Քաղաքի, ի սկզբանե որպես փակ և պահակային հսկողության տակ կառուցված թաղերում մուտքն ու ելքը նույնպես վերահսկվում է։ Չինացիներին ասել են դիմակ կրեք ու նրանք կրում են, ասել են տանից դուրս մի եկեք ու նրանք դուրս չեն գալիս, նույնիսկ շենքերի բակերն են ամայի։

     Ակներև է, որ Չինաստանի ամբողջատիրական ռեժիմի պայմաններում շատ ավելի հեշտ է խիստ կարանտինի միջոցով համաճարակի դեմն առնելը, ինչը և արվում է։ Ես չեմ պատկերացնում ոնց կարելի կլինի մեր քաղաքներում նման խիստ կարանտին իրականացնել։ Ավելի հեշտ ու էժան կլինի Հայստան մուտքն արգելափակելը։

     Իրանում բռնկման դեպքի հետ կապված, ՀՀ իշխանություններին առաջարկում եմ`

ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը։

Փակել Մեղրիի անցակետը` բացառությամբ Իրան վերադարձող իրենց քաղաքացիների համար և Հայաստան վերադարձող մեր քաղաքացիների համար։

Մեղրիի կամ Ագարակի տարածքում շտապ առանձնացնել կարանտինային տարածք, որտեղ մարդկային նորմալ պայմաններում, բուժհսկողությամբ, սնունդով ու կապի բոլոր միջոցներով ապահովված, առնվազն 2 շաբաթ, կարանտին կանցնեն Իրանից ժամանած մեր քաղաքացիները։

Շտապ կազմել վերջին 24 օրում Իրանից Հայաստան մուտք գործած մարդկանց ցուցակ և վերցնել բոլորին բուժհսկողության տակ։

Հեռուստատեսությամբ և կապի այլ միջոցներով ամենօրյա հիշեցումներ անել բնակչությանը հակահամաճարակային անձնական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության ու ձևերի վերաբերյալ»: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 252


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v