
«Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը Ավետարանոց գյուղում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ նախապատրաստում են իրականացնել սոցիալական լարվածությունը թուլացնելու ուղղությամբ լուրջ քայլեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը եւ տեսանյութ հրապարակել հանդիպումից:
Մասնավորապես, պետությունը կստանձնի հիմնադրամներում ու բանկերում քաղաքացիների ունեցած ժամկետանց բոլոր վարկերի վերակառուցումը, կներվեն տույժ-տուգանքները:
Արայիկ Հարությունյանը հիշեցրել է 2016թ.-ին՝ Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում կայացրած իր այս կարևոր որոշման արդյունքները, ինչն էականորեն թեթևացրել է քաղաքացիների վարկային բեռը, իսկ տնտեսվարող սուբյեկտները կարողացել են անցնցում շարունակել իրենց գործունեությունը:
Նախագահի թեկնածու Ա. Հարությունյանը շեշտել է, որ բարեկեցիկ երկիր - բարեխիղճ քաղաքացի սկզբունքն ապրելակերպ դարձնելը պետք է դառնա երկրի իշխանությունների հիմնական առաքելությունը»,- գրել է նա:
хорошие новости дня новости кавказа бесплатно