Նախագահը հրաման տա, պետք լինի կգյուլլեմ էդ Նիկոլին. Աշոտ Վանյան » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:14 – Հայ-Ռուսական համալսարանում ստեղծվել է «Ներդաշնակություն» հոգեբանական աջակցության և զարգացման կենտրոն 
  • 13:51 – Մեղրիի սահմանային անցակետում ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն երևույթների բացահայտման դեպք։ 
  • 11:53 – Նմանը չունեցող թխվածքաբլիթ․ յուրահատուկ և պարզ բաղադրատոմս, որը գրավում է իր համով 

Նախագահը հրաման տա, պետք լինի կգյուլլեմ էդ Նիկոլին. Աշոտ Վանյան

Նախագահը հրաման տա, պետք լինի կգյուլլեմ էդ Նիկոլին. Աշոտ Վանյան
«Ես զինվորական եմ ու սովոր եմ խոսել փաստերով»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է՝ ՌՈ պետի նախկին տեղակալ Աշոտ Վանյանը՝ բացելով գրառումների տետրն ու ընթերցելով դրանցից մեկը. «Այս գրքում 4 տարի է՝ գրառումներ եմ կատարում: Հիմա կկարդամ 20.04.18 թվականի գրառումս. 14:30 խորհրդակցություն՝ ՌՈ պետի մոտ: Ես չեմ ասի այն բառերը, որ նա հնչեցրել է ներկայիս վարչապետի հասցեին, անձնական բնույթի վիրավորանքներ են: Մոտ 20 հոգի գնդապետ, փոխգնդապետ հավաքվել ենք իր մոտ ու ես՝ լինելով ՌՈ պետի միակ տեղակալը, հետևյալ հրահանգն եմ ստացել. իր բառերով եմ ասում. «Սրանից հետո, եթե հանկարծ էդ թաթփուկները փակեն զինվորական ավտոշարասյան առջևից, ձերոնց կասեք՝ դուրս գան իրենց մեքենայից, նստեն էդ գռուզավիկների վրա ու ճանապարհը բացեն, տրորեն անցնեն: Եթե մի քանի հոգի էլ մահանա, ոչինչ, բա հեղափոխություն ա, Մարտի 1-ին 10 հոգի մահացավ, հիմա էլ մի 7-8 կհամանա, էն էլ անցավ, էս էլ կանցնի»,- մեջբերեց Վանյանը՝ կրկնելով. «Սա ներկայիս ՌՈ պետի խոսքերն են եղել»:

«Խորհրդակցությունից հետո ես մտա իր մոտ, ասացի՝ պարո՛ն գնդապետ, զեկուցագիր եմ գրել, որ հրաժարվում եմ Ձեր հրամանը կատարել, ասաց՝ ոնց որ վախում ես հա՞, ասի՝ ինչի՞ց կամ ումի՞ց, ասեց ուշադիր լսի, (Սերժ Սարգսյանի նկարն էր գլխավերևում), ասեց՝ տեսնում ես, նախագահը հրաման տա, պետք լինի կգյուլլեմ էդ Նիկոլին: Ասացի՝ ես սովոր չեմ հայերին գյուլլելու, ես պատերազմ եմ անցել ու սովոր եմ միայն թշնամուն հակառակորդի դաշտում հեռացնել, ուրիշ ոչ մի դեպքում: Թուղթը թողեցի իր սեղանին ու դուրս եկա»,- նշեց Աշոտ Վանյանը: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 881


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v