Ալիևի խոսքերը, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում․ Аргументы и Факты » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Ալիևի խոսքերը, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում․ Аргументы и Факты

Ալիևի խոսքերը, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում․ Аргументы и ФактыՌուսական «Արգումենտի ի ֆակտի» (Аргументы и Факты) թերթը արձագանքել է Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանավեճին, որի ժամանակ հիշատակվել է նաև թերթը։

Փաշինյանը այն հիշատակում էր՝ ասելով, որ այդ թերթում հրապարակվել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը, որում վերջինս վստահեցնում էր, որ Խոջալուում ադրբեջանցիների սպանդը կազմակերպել են հենց ադրբեջանցի ընդդիմադիրները՝ Մութալիբովին իշխանությունից հեռացնելու համար։

Դրանից հետո Ալիևը ակնարկեց, որ թերթում և առհասարակ ռուսական մամուլում շատ հայեր են աշխատում՝ ակնարկելով, որ այդ տեղեկությունը հաղորդելու մեջ հայերի մատը խառն է։

«Ալիևի խոսքերը «Արգումենտի ի ֆակտի»-ում և առավել ևս խմբագրության ղեկավար կազմում շատ հայերի ներկայության մասին, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում։ Ու դա վերաբերում է ինչպես գործող խմբագրությանը, այնպես էլ այն լրագրողական կազմին, որ աշխատել է 1990-ական թվականներին»,- ասվում է թերթի հրապարակած հատուկ հայտարարության մեջ։

Ի դեպ, թերթը անդրադարձել է նաև Փաշինյանի խոսքերին և ուղղել՝ այդ հարցազրույցը, որքան էլ զավեշտալի է, հրապարակվել է ոչ թե «Արգումենտի ի ֆակտի» թերթում, այլ «Նեզավիսիմայա գազետա» թերթում։

Ցանկացած դեպքում թերթի խմբագրությունը երկու առաջնորդներին շնորհակալություն է հայտնել՝ միջազգային ասպարեզում թերթը գովազդելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք` Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրույցի հեղինակ՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակից Դանա Մազալովան վերահաստատում է՝ տպագրվածն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի նախկին նախագահի խոսքին, որքան էլ ներկա նախագահ Իլհամ Ալիևը փորձի հերքել այն: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 272


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v