Թաղեցիք սերը միմյանց հանդեպ, վերացավ մարդկայինը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 13:01 – Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Թաղեցիք սերը միմյանց հանդեպ, վերացավ մարդկայինը

Թաղեցիք սերը միմյանց հանդեպ, վերացավ մարդկայինըՄեր ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅՈՒՆԸ մոտավորապես 50-250 ք/մ է...Ինչու՞

Հիշողությանս դեմ դիմաց նստած, փաստարկներ անթիվ ներկայացնելով, բողոքս եմ հայտնում իմ մանկության ու պատանեկության համար... Համոզել կուզեմ, որ մանուկ տարում ցուրտ էր ու դժվար, որ մայրս հազիվ էր սնունդ հայթայթում հորս աշխատած ճղճիմ գումարով,

Որ պատերազմ էր, երկրաշարժ, խավար...

Որ ուսում չկար, ամեն ինչ վատ էր...Ու էլի, էլի շատ ու շատ բողոք...

Կրակահերթի տպավորություն ստեղծող իմ փաստարկներին, հիշողությունս չէր արձագանքում, ժպտում էր խաղաղ, ժպտում էր բարի ու երբ ժամանակն եկավ խոսելու հիշողությունն իմ աչքերս բացեց.

Անցած գնացած էն տարիներին դու ունեիր մի բան, որը զորեղ էր թե պատերազմից, թե երկրաշարժից և թե քո դատարկ փոքրիկ ստամոքսից՝ ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅՈՒՆ ահա ինչ ես կորցրել եղբայր, որ թվում է թե ամեն բան լավ է, բայց արի ու տես՝ ներսդ դատարկ է...

Քո ընտանեկան նեղ քառակուսուց դուրս, աշխարհը քեզ հետ ոչ մի կապ չունի...Ի՞նչ բարեկամ ու ի՞նչ հարազատ՝ էլ ի՞նչ հարևան ու ի՞նչ թաղեցի...Թաղեցիք սերը միմյանց հանդեպ...Ձևական ծնունդ, անհոգի կնունք, ցուցամոլ պահվածք ու ոչ մի սրտից խոսք՝ վերացավ գնաց մարդկայինը թանկ,ինչը կար այնժամ, երբ պատերազմ էր, երկրաշարժ ու սով...

Մենք կառուցեցինք արտաքինը զուտ, իսկ ներսը մեր թողեցինք դատարկ...

Դա է պատճառը մեր բողոքի մեծ. Չկա հանգիստ կյանք քանի դեռ չկա ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅՈՒՆ քո հարազատի ու բարեկամի՝ ընկերոջ ու ընդհանրապես մարդ մարդու հանդեպ...

Դերասան Սարգիս Գրիգորյանի Instagram-ից хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 221


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v