• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 10:52 – Տեսանյութ.COVID-ը չպետք է սոցիալական պարանոյա դառնա4չպետք է կյանքն այնպես վերափոխի, որ դեֆորմացնի հոգեկանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Թե ինչ փաստեր է խեղաթյուրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում

Թե ինչ փաստեր է խեղաթյուրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄյունխենումԻրազեկ քաղաքացիների միավորումը ներկայացրել է, թե ինչ փաստեր է խեղաթյուրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում: «Փաստերի ստուգման հարթակը» որոշել է ստուգել Իլհամ Ալիևի մի շարք այլ հայտարարություններ՝ պարզելու, թե արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականությանը։

Մյունխենում փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պանելային քննարկման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանի ագրեսիայի պատճառով Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, իբր, օկուպացիայի տակ է:

Ալիևը, մասնավորապես, նշել էր. «1990-ականների սկզբին Հայաստանը ագրեսիա սկսեց արդեն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության, որի հետևանքով մեր տարածքի 20 տոկոսն այսօր օկուպացիայի ներքո է, մեկ միլիոն ադրբեջանցիներ դարձան փախստականներ և ներքին տեղահանվածներ»:

Հայկական ուժերը չեն «օկուպացրել» Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը

Ադրբեջանի պաշտոնյաները հաճախ են առաջ մղում այն թեզը, թե Հայաստանն իբր օկուպացրել է իրենց պետության տարածքի 20 տոկոսը:

Խորհրդային Ադրբեջանի տարածքը (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը) կազմել է 86,600 քառակուսի կիլոմետր: Արցախի Հանրապետության ընդհանուր մակերեսը 11,500 քառակուսի կիլոմետր է:

Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ հայկական վերահսկողության տակ է Խորհրդային Ադրբեջանի տարածքի ոչ թե 20, այլ ընդամենը 13․3 տոկոսը:

Ավելին՝ հայկական ուժերի կողմից փաստացի վերահսկողվող տարածքների մասին գրել է նաև բրիտանացի լրագրող, գրող Թոմաս դե Վաալը իր «Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքում: Նա 285-296 էջերում, մասնավորապես, գրել է, որ առաջինը 20 տոկոսի գաղափարը առաջ է քաշել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը։ Եվ ադրբեջանցիները, չցանկանալով հակասել իրենց նախագահին, շարունակել են կրկնել, որ հայերը «օկուպացրել են» Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: Մանրակրկտորեն հաշվելով նախկին ԼՂԻՄ տարածքը, ինչպես նաև ներկայումս Արցախի Հանրապետության մաս կազմող բոլոր շրջանները և ընդունելով, որ իր հաշվարկները կարող են աննշան շեղում ունենալ՝ Թոմաս դե Վաալը գրել է. «Հայկական վերահսկողության տակ է գտնվում 11,797 կմ/քառ տարածք, որը նախկինում եղել է Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանի ընդհանուր տարածքը կազմում է 86,600 կմ/քառ: Այսպիսով, օկուպացված հատվածը Ադրբեջանի 13.62 տոկոսն է, որը մեծ միավոր է, սակայն ոչ այնքան, որքան նախագահ Ալիևի պնդումն է»,- գրել է դե Վաալը:

Փաստացի, Իլհամ Ալիևի պնդումը, թե Հայաստանի ագրեսիայի պատճառով Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը «օկուպացիայի» տակ է, սխալ է:

Արցախի Հանրապետության անկախությունը չի ճանաչել 10 պետություն

Ադրբեջանի նախագահը նույն քննարկման ժամանակ հայտարարել էր նաև, որ մի քանի պետություններ ճանաչել են Արցախի անկախությունը. «Ավելի քան 10 պետություն ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն»,- ասել էր նա:

Ավելի ուշ իր խոսքում Ալիևը հակասել էր իր իսկ արտահայտած մտքին՝ ասելով, որ Արցախը ճանաչված պետություն չէ. «… Ոչ ոք չի ճանաչում այս անօրինական սուբյեկտը (Լեռնային Ղարաբաղ — խմբ․)»,- ասել էր նա:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում նշված են այն միավորների անունները, որոնք ճանաչել են Արցախը որպես առանձին պետություն:

Ըստ ԱՀ ԱԳՆ կայքի՝ ամերիկյան ութ, ավստրալիական մեկ նահանգի և Բասկերի երկրի խորհրդարանի կողմից ընդունվել են բանաձևեր՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի: Բայց պետությունների կողմից Արցախը, փաստացի, չի ճանաչվել։

Այնուհանդերձ, ուշագրավ է, որ Ալիևն այս միտքն արտահայտել է Խոջալուի դեպքերի մասին խոսելուց անմիջապես հետո: Հայտնի է, որ 1992 թվականի փետրվարի իրադարձությունները 10 պետություն որակել են որպես ցեղասպանություն՝ ըստ ադրբեջանական կողմի տվյալների: Հավանաբար, Ալիևը լեզվի սայթաքում է թույլ տվել։

Հակամարտության կողմերը երկուսը չեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր նաև, թե ԼՂ հակամարտությունն ունի երկու կողմ. «Չկա Լեռնային Ղարաբաղի բանակ: Չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Հակամարտությունը ունի միայն երկու կողմ՝ Հայաստան և Ադրբեջան: Հարցրեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ովքե՞ր են հակամարտության կողմերը: Նրանք կասեն նույնը՝ Ադրբեջանը և Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը՝ ոչ: Թե ինչո՞ւ ոչ՝ այլ հարց է, բայց մենք չենք խոսելու նրանց հետ»,- ասել էր Ալիևը:

Այնուամենայնիվ, կան մի քանի կարևոր փաստաթղթեր, որոնցում Լեռնային Ղարաբաղը արձանագրվել է որպես Արցախյան հակամարտության կողմ: Մասնավորապես, 1994 թվականին Բիշքեկում զինադադարի շուրջ բանակցությունները վարվում էին Արցախի խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանի մասնակցությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հետ բիշքեկյան արձանագրությունը ստորագրել է նաև Բաբուրյանը։

Ավելին՝ Արցախյան պատերազմի զինադադարի մասին փաստաթուղթը ստորագրել են երեք կողմերի պաշտպանության նախարարները՝ Սերժ Սարգսյանը (ՀՀ), Սամվել Բաբայանը (ԼՂՀ) և Մամեդրաֆի Մամեդովը (Ադրբեջան)։

Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև վերջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում 1997 թվականի գարնանը։

Հատկանշական է նաև, որ մինչև 1998 թվականը Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր, և 1998 թվականի նոյեմբերի 10-ին միջնորդների՝ հակամարտության կողմերին առաջարկված «Ընդհանուր պետություն» տարբերակը ուղարկվել էր նաև Լեռնային Ղարաբաղին՝ կարծիք ստանալու նպատակով։

Այսպիսով, Ադրբեջանի ղեկավարը, չնայած ողջ քննարկման ընթացքում հայտարարում էր, որ իր բերված փաստարկները ճիշտ են և դրանք կարելի է ստուգել համացանցում, սակայն, փաստացի, ներկայացրել է իրականությունը խեղաթյուրող պնդումներ։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 329


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v