1 մլն դրամը գերազանացող նվիրատվությունների թնջուկը ԱԺ-ում » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 11:53 – Նմանը չունեցող թխվածքաբլիթ․ յուրահատուկ և պարզ բաղադրատոմս, որը գրավում է իր համով 

1 մլն դրամը գերազանացող նվիրատվությունների թնջուկը ԱԺ-ում

1 մլն դրամը գերազանացող նվիրատվությունների թնջուկը ԱԺ-ում
Համայնքներին տրվող 1 միլիոն դրամը գերազանցող նվիրատվությունների տրամադրումը պետք է քննարկվի և որոշմամբ հավանություն տրվի ավագանու կողմից։ Միայն դրանից հետո նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված: Այս լուծումն առաջարկեց այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում առաջարկած փոփոխություններով, որը ներկայացրեց Անի Սամսոնյանը։

ԱԺ այս նստաշրջանի արդեն երկրորդ՝ իրար հաջորդող նիստերում երկու նմանատիպ նախագծերով լուծվում է համայքներին նվիրատվություններ տալու միևնույն հարցը, որը պատգամավորների արձագանքն է ԿԱՄԱԶ-ների հայտնի դեպքին։ Նախագծով նաև պարտադիր պայման է համարվելու նվիրատուի անվան հրապարակումը։

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքոնյանն առաջարկեց նվիրատուների անվան հրապարակայնացման պահանջը վերանայել և սահմանել նաև բացառություններ՝ քանի որ կարող են լինել դեպքեր, երբ, օրինակ, սահմանամերձ գյուղին նվիրատվություն տվող արտերկրի մեր հայրենակիցը չցանկանա իր անվան հրապարակումը։ Նման դեպքերում պարտադիր պահանջի դրույթը կարող է նվազեցնել կարևոր պաշտպանական նշանակության նման նվիրատվությունների հոսքը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դեմ արտահայտվեցին նախագծին՝ այն որակելով «Լուսավոր Հայաստանի» կողմից իրականացվող քաղաքական գործընթացի մաս։ Նշվեց նաև, որ այն հակասում է Քաղաքացիական օրենսգրքին, քանի որ վերջինով սահմանված է՝  նվիրատվությունը չպետք է համաձայնեցվի որևէ սուբյեկտի հետ։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 262


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v