Արթուր Վանեցյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի դեմ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Արթուր Վանեցյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի դեմ

Արթուր Վանեցյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի դեմhetq.am. Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ դատական հայց է ներկայացրել «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Հունվարի 12-ին «Հայկական ժամանակ»-ում հրապարակվել է «Պատիվ ունեմ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերտառությամբ հոդված, որում նշվում է, որ «Հայկական ժամանակի» ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից»:





Արձագանքելով այս հոդվածին՝ Արթուր Վանեցյանն «Ինստագրամի» իր էջում գրել է․





«Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, մի՛ զանգեք ինձ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված անհեթեթ հոդվածը մեկնաբանելու խնդրանքով: Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի: Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական: Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անպասելի էր անգամ ինձ համար: Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները: Պատիվ ունեմ»:









Հետագայում Վանեցյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Արամազդ Կիվիրյանը հերքման պահանջ և դրան կից հերքման տեքստ են ներկայացրել «Հայկական ժամանակ»-ին:  Թերթը, սակայն, հերքման տեքստ չի տեղադրել՝ պատասխանելով, որ  Արթուր Վանեցյանի կողմից լիազորված անձինք չունեն հերքման տեքսի բովանդակությունը սահմանելու լիազորություն: Բացի այդ՝ «Հայկական ժամանակի» պատասխանում նշվում  է, որ հերքման տեքսում, ինչպես նաև հերքման պահանջ ներկայացնելու դիմումում նշված չէ, թե իրենց հրապարակած հոդվածի կոնկրետ որ արտահայտություններ են Արթուր Վանեցյանի համար եղել զրպարտող կամ նրա իրավունքները խախտող:



Նման պայաններում Վանեցյանի ներկայացուցիչները հայտնել են, որ պատրաստվում են դատական հայց ներկայացնել, ինչը, փաստորեն, երեկ արել են:



«Դատալեքսում» առկա տեղեկատվության համաձայն՝ գործը մակագրվել է դատավոր Աննա Փիլոսյանին: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 154


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v