• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 17:35 – Ընդդիմությունը չշփոթել խառնակչության հետ. Սամվել Բաբայանի հայտարարությունը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 19:15 – Տեսանյութ.Եկեղեցու մոտ գտել են բնակության վայր չունեցող Արա Պողոսյանի դին. Դաժան սպանության մանրամասները 
  • 11:24 – Ընտրելով Ձեզ դուր եկած սիմվոլը` բացահայտեք հետաքրքիր փաստեր Ձեր անձի մասին 

Տիգրան Ուրիխանյանը դուրս է եկել ԲՀԿ խմբակցությունից, այսուհետ նա հանդես է գալու որպես անկախ պատգամավոր

 
Մեծարգո՛ հայրենակիցներ, արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ քաղաքականության մեջ եմ,  իսկ ԱԺ-ում ՝ երեք գումարումների պատգամավոր: Քաղաքական բարդ, դժվար ու շատ ժամանակ  զզվելի իրականությունը բազմիցս առաջ է բերել, կարծես թե, անհաղթահարելի իրավիճակներ, որոնցում ստիպված եմ եղել ճակատագրական որոշումներ կայացնել: Այդ որոշումներից շատերը երբեմն մեկնաբանվել են  յուրովի, շահարկվել կամ օգտագործվել են որոշ շրջանակների կողմից, ընկալվել կամ չեն ընկալվել և այլն: Սակայն մեկ բան միշտ հստակ է եղել, այդպես է և այդպես  լինելու է: Ո՛չ ոք չի կարող հիշել գոնե մեկ դեպք, որ իմ գործողությունները չբխեն ժողովրդի շահից: Օրենսդրական նախաձեռնություններ, քվեարկություններ, վերահսկողություն, միջազգային հարաբերություններ, քաղաքական դիրքորոշում և այլն: Մի՛շտ, բոլո՛ր դեպքերում, անկախ ճնշումներից, շահագրգռելու փորձերից ու իրավիճակից բոլոր գործողություններս եղել են ժողովրդի օգտին, և դրա վավերագիրը պատմությունն է, իսկ թվային իրականության մեջ պատմության յուրաքանչյուր պահ հասանելի է բոլորին:
   
Բազմաթիվ իրադարձություններ վերջին տարիների ընթացքում, գոյացնելով մի իրավիճակ, որն անպայման պետք է փոխվեր, ստիպեցին վերջապես կայացնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում: Այդ առիթով կա մի քանի ասելիք՝ դրսևորել եմ բացարձակ ազնվություն, պարկեշտություն և նվիրում տաս տարիների համատեղ աշխատանքի ընթացքում, ուրախ եմ, որ միասնաբար կարողացել ենք բազմաթիվ օգտաբեր գործեր անել ժողովրդի ու երկրի համար, շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանին ու խմբակցության իմ ընկերներին միասին անցած փշոտ, բայց հետաքրքիր ճանապարհի համար, վստահ եմ, որ ԲՀԿ խմբակցությունը դեռ մեծ առաքելություն ունի, և միշտ պատրաստ եմ աջակցելու ժողովրդանպաստ բոլոր գործերում, սակայն որպես անկախ պատգամավոր ճանապարհս շարունակելու եմ ուրույն քաղաքական կուրսով՝ ամբողջությամբ ներդնելով հնարավորություններս ժողովրդի առաջ ծառացած առաջնային խնդիրների լուծման ու երկրի զարգացման գործում:
         
 Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը
хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 724


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v