Այսուհետ կենսաթոշակառուներն անվճար կայցելեն թատրոններ և թանգարաններ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Այսուհետ կենսաթոշակառուներն անվճար կայցելեն թատրոններ և թանգարաններ

Այսուհետ կենսաթոշակառուներն անվճար կայցելեն թատրոններ և թանգարաններ
Այսուհետ կենսաթոշակառուները հնարավորություն ունեն անվճար այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թատերական կազմակերպությունների կողմից պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներ, ինչպես նաև թանգարաններ:

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ստորագրել են հուշագիր, համաձայն որի կենսաթոշակառուներին (աշխատանքային՝ տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի, զինվորական` երկարամյա ծառայության, կերակրողին կորցնելու դեպքում) մշակութային օջախներ այցելելու նպատակով կտրամադրվեն անվճար տոմսեր:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է ծրագիրը՝ ընդգծելով, որ արվել է հնարավորը՝ առավելագույնս շատ խմբեր ծրագրում ներգրավելու համար: «Մինչ այժմ բյուջետային միջոցների հաշվին մենք իրականացրել ենք նման ծրագրեր, սակայն այժմ մեր մշակութային օջախները պատրաստակամություն են հայտնել հյուրընկալել կեսաթոշակառուներին: Այս առումով ևս մենք արել ենք առավելագույնը, որ լրացուցիչ բարդություններ չստեղծենք մեր հայրենակիցների համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ յուրաքանչյուր թատերական կազմակերպություն յուրաքանչյուր միջոցառման համար ինքն է որոշում անվճար տրամադրվող տոմսերի քանակը, որը կարող է տատանվել դահլիճի տեղերի 2,5-5 %-ի սահմաններում:

Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր կենսաթոշակառու տարին 3 անգամ կարող է այցելել իր նախընտրած յուրաքանչյուր թատերական կազմակերպություն, իսկ թանգարաններ՝ ամիսը 2 անգամ: «Մենք պարզեցրել ենք ընթացակարգերը. այսուհետ տոմսեր ձեռքբերելու համար կենսաթոշակառուն կարիք չունի այցելել սոցիալական տարածքային ծառայություն, նա պարզապես կենսաթոշակառու լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթով և անձնագրով պետք է այցելի տվյալ մշակությին օջախ, որտեղ նրան կտրամադրեն անվճար տոմս»,-նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

Բանախոսներն անդրադարձել են նաև մշակութային օջախների մատչելիության խնդրին: Նրանց խոսքով՝ այս ծրագիրը կարևոր նախաձեռնություն է ոչ միայն ֆինանսական մատչելության և հասանելիության իմաստով, այլ նաև նոր խթան կհանդիսանա, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մշակութային օջախները մատչելի դառնան նաև ֆիզիկական իմաստով: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 817


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v