ԱԱԾ-ն իրազեկում է.զանգեր ադրբեջանական, ինչպես նաեւ օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տեւողությամբ
- 10.02.2020, 16:47,
- Լրահոս, Հայաստան
- 0

ԱԱԾ-ն իրազեկում է, որ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու կամ հետադարձ կապ հաստատելու դեպքում հնարավոր է տվյալ հեռախոսահամարի հաշվեկշռից խոշոր գումարներ ելքագրվեն, ինչից ելնելով ՀՀ բաժանորդներին հորդորում ենք անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներից չպատասխանել եւ դրանց հետ հետադարձ կապ չհաստատել:
«Ս.թ. հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:11-ից մինչեւ ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր ադրբեջանական, ինչպես նաեւ օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տեւողությամբ: Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ»:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 795