Արդեն 4 օր է՝ Ոստիկանությունը ծածուկ հսկում է Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 11:53 – Նմանը չունեցող թխվածքաբլիթ․ յուրահատուկ և պարզ բաղադրատոմս, որը գրավում է իր համով 

Արդեն 4 օր է՝ Ոստիկանությունը ծածուկ հսկում է Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը

Արդեն 4 օր է՝ Ոստիկանությունը ծածուկ հսկում է Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը
168.am-ի   տեղեկություններով, արդեն քանի օր է՝ իրավապահ մարմիններին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգ է իջեցվել որևէ ձևով  ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին, բառի բուն իմաստով, «պառկեցնել ասֆալտին» և կրկին բերման ենթարկել։ Նույնիսկ տեղեկություններ կան, որ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումներից մեկի անդամները, արդեն 4 օր է՝ հսկողություն են իրականացնում  Ռուբեն Հայրապետյանի առանձնատան շրջակայքում։ Իրավապահները փորձում են դա անել աննկատ, որպեսզի Հայրապետյանը հանկարծակիի գա տնից դուրս գալիս։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը ծանր է տարել Հայրապետյանի կողմից իրեն «Նիկոլիկ» ձևով դիմելը, ինչպես նաև նրա հայտարարությունը՝ «ասֆալտին փռելու և ոտքերը մաքրելու» վերաբերյալ։







Ռուբեն Հայրապետյանը, հիշեցնենք, նման հայտարարություն էր արել նախօրեին, երբ նրան Ոստիկանությունը բերման էր ենթարկել ապօրինի զենք-զինամթերքի պահման կասկածանքով։

«Դե, բնականաբար, հասկանում եք՝ ում հանձնարարությամբ է: Հերթական կապիկությունն է: Նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց մի բան չեն հասկանում, որ իմ տեսակին նման ձևով չեն կարող վախեցնել: Առհասարակ մեր տեսակն է ուրիշ, և բացի դրանից, նույնիսկ, եթե պառկեցնեին ասֆալտին, ժողովուրդ ջան, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ամոթ չէ ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ես եմ պառկեցնելու մի գեղեցիկ օր ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, այ դա հաստատ է»,- ասել էր Ռուբեն Հայրապետյանը:

Հայրապետյանի այդ հայտարարությունները, ընդհանրապես նման բառամթերքի օգտագործումը իշխանության որևէ ներկայացուցչի (և առհասարակ որևէ մեկի) հասցեին, բնականաբար, միարժեքորեն դատապատելի է։ Հասկանալի է նաև, որ Նիկոլ Փաշինյանի համար հաճելի չէր լինելու իր հասցեին նման հայտարարություններ լսելը։

Սակայն իրավական պետությունում նման դեպքերում գործում են իրավական կառուցակարգեր՝ դատարան, որի միջոցով վիրավորվող կողմը կարող է պաշտպանել իր արժանապատվությունը։

Այս դեպքում, սակայն, գործ ունենք ուղիղ հաշվեհարդարի հետ, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկանության միջոցով։

Իսկ ավելի լայն համատեքստում, այս և նման իրավիճակները հնարավոր են դարձել առաջին հերթին ու առավելապես՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի պատճառով ու մեղքով, որոնք ամիսներ շարունակ հասարակությանը բաժանում են սև-սպիտակի և իրենց հռետորաբանությամբ ու, բառիս բուն իմաստով, փողոցային բառամթերքով ամեն ինչ անում են ատելության մթնոլորտի խորացման համար։

«Պանդորայի արկղը», ինչպես ասում են, ցավոք, արդեն բացվել է։ Բացվել է առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների կողմից։ Նիկոլ Փաշինյանի, ով իր հրապարակային ելույթներում նույնպես զերծ չի մնում պիտակավորումներից ու ատելություն հրահրող բառամթերքից։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 90


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v