«Թուրքիայի հայ համայնքը նման է սառցաբեկորի, որը հալվում է 82 միլիոնանոց ծովում» » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 13:01 – Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

«Թուրքիայի հայ համայնքը նման է սառցաբեկորի, որը հալվում է 82 միլիոնանոց ծովում»

«Թուրքիայի հայ համայնքը նման է սառցաբեկորի, որը հալվում է 82 միլիոնանոց ծովում»Թուրքական «Hürriyet» իշխանամետ թերթում հրապարակվել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ անցկացված ծավալուն հարցազրույցի 2-րդ մասը:

Հարցազրույցի 2-րդ մասի առավել ուշագրավ հատվածները ներկայացնում ենք ստորև.

- Ըստ Ձեզ՝ հայ համայնքի ամենակարևոր խնդիրը ո՞րն է:

-Մեր ամենամեծ խնդիրը ժողովրդագրությունն է: Մեր բնակչությունն արագ տեմպերով նվազում է: Ամեն 12 ծնունդի դիմաց 26 հոգի կորցնում ենք: Ահազանգող իրավիճակ է: Մենք 82 միլիոնանոց (Թուրքիայի բնակչության քանակը-խմբ.) ծովում գտնվող մի սառցաբեկորի նման ենք: Եվ հալվում ենք: Արտագաղթ էլ ունենք: Այս պահին Թուրքիայում ամենամեծ ոչ մուսուլման փոքրամասնությունն ենք՝ 50-60 հազար բնակչությամբ: Սակայն մեր աչքի առջև մի օրինակ ունենք՝ Ստամբուլում հունական փոքրամասնության քանակի նվազումն է, որն այսօր 2 հազարից էլ պակաս է:

- Բանկչության նվազումից բացի ի՞նչ խնդիր կա:

-Մեր 2-րդ խնդիրը պաշտոնական կանոնադրության բացակայությունն է: Հանրապետությունը մեզ ոչ մի կարգավիճակ չի տվել: Դե ֆակտո գոյություն ունենք, բայց օրենքով՝ ոչ:

- Բայց արդյո՞ք Լոզանի պայմանագիրը դա չի երաշխավորում:



-Լոզանը երաշխավորում է մեր գոյությունը: Սակայն դրա ներքին կարգավորումները Թուրքիային է վերապահել: Հայոց պատրիարքարան ձևակերպում որևէ կերպ գոյություն չունի: Այս վիճակը շատ դժվարություններ է ստեղծում, օրինակ՝ դատարան մտնել, սեփականություն ունենալ: Նույիսկ այս շենքը (նկատի ունի պատրիարքության շենքը), որում մենք գտնվում ենք, Պատրիարքարանին չի պատկանում, դիմացի եկեղեցուն է պատկանում: 38 եկեղեցի ունենք ու 42 հիմնադրամ: Մեր 38 եկեղեցիները 38 առանձին իշխանություններ են:        

- Ձեր կարծիքով մեզ մոտ քրիստոնեաֆոբիա կա՞:

-100 տարի առաջ բնակչության ամեն երրորդը քրիստոնյա էր: Այժմ ամեն հազարերորդն է քրիստոնյա: Ձեր կարծիքով այստեղ քրիստոնեաֆոբիա չկա՞:

Այս դարում Մալաթիայում 3 միսիոներ սպանվեցին՝ 2 ժամ խոշտանգվելով:



Երբ իրենց ձախակողմյան բնորոշող քաղաքական գործիչներ ի հայտ եկան, ասացին թե իբրև նրանք Թուրքիան քրիսոնեականացնում են: Ստեր տարածեցին՝ ասելով երկրում 23 հազար եկեղեցի է բացվել: Վախ տարածեցին (քրիստոնեության նկատմամբ-խմբ.): Բայց այս կառավարության (Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության») գալով գործերը փոքր-ինչ հեշտացան»:  

Պոլսի հայոց պատրիարքի հետ հարցազրույցի առաջին մասը՝ հետևյալ հղումով:





Աղբյուր`    Ermenihaber.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 121


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v