Տեսանյութ. Հայաստանը հայտնվել է մեծ ճգնաժամի խաչմերուկում, որտեղ Ֆրանսիան նրա կողքին է » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Տեսանյութ. Հայաստանը հայտնվել է մեծ ճգնաժամի խաչմերուկում, որտեղ Ֆրանսիան նրա կողքին է

Տեսանյութ. Հայաստանը հայտնվել է մեծ ճգնաժամի խաչմերուկում, որտեղ Ֆրանսիան նրա կողքին էՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեի երեկոյան մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) տարեկան միջոցառմանն ու հանդես եկել ծավալուն ելույթով։

Մակրոնն իր ելույթում խոսում է նաև Լեռնային Ղարաբաղի ու նրա բնակչության մասին, նշելով, որ Հայաստանն հայտնվել է մեծ ճգնաժամի խաչմերուկում, որտեղ Ֆրանսիան նրա կողքին է։

«Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը Եվրոպայում վստահության և անվտանգության ճարտարապետության առաջընթացի խոչընդոտ է»,-ասաց Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նշեց, որ հաջորդ շաբաթ ընտրությունները (Ադրբեջանում) կարող են դրական ազդեցություն ունենալ ու հույս հայտնեց, որ գարնանը ինչ-որ առաջընթաց կարող է լինել այս հարցում։

«Շփումներ են հաստատվել ղեկավարների միջև, և ես այստեղ ուղի եմ տեսնում»,-ասաց Մակրոնն ու հավելեց, որ սա նաև մարդկային դրամա է, որը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաներում ապրող բնակչությանը պահում է անկայունության ու մեկուսացման մեջ։

Մակրոնն անդրադարձավ նաև Ղարաբաղի ու Ֆրանսիայի քաղաքների միջև բարեկամության հռչակագրերին, նշելով, որ եթե ասի ոչ մի խնդիր չկա, ապա ստած կլինի, քանի որ այն հնարավոր չէ իրավաբանորեն։

«Այս հռչակագրերի խնդիրն այն է, որ այն նույն մակարդակի վրա է դնում Ֆրանսիայի տարածքային համայնքին ու տեղական ինքնակառավարման մարմնին, որը չի օգտվում միջազգային ճանաչումից»,-ասաց Մակրոնը, հիշեցնելով, որ Հայաստանն էլ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը։

Մակրոնի խոսքերով, օրենքի կիրրառումը, սակայն, չի բացառում դիալոգն ու մարդասիրական աջակցությունը։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 153


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v