• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 10:52 – Տեսանյութ.COVID-ը չպետք է սոցիալական պարանոյա դառնա4չպետք է կյանքն այնպես վերափոխի, որ դեֆորմացնի հոգեկանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

«Վա՜յ, հանկարծ բժիշկներին բան չասեք...». Նիկոլ Փաշինյանը՝ Արսեն Թորոսյանին

«Վա՜յ, հանկարծ բժիշկներին բան չասեք...». Նիկոլ Փաշինյանը՝ Արսեն Թորոսյանին
ՀՀ կառավարության հունվարի 30-ի նիստում բանավեճ -եռախոսություն տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի միջև: «Հոգեբուժական օգնության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ Արման Թոթոյանը կարծիք հայտնեց, թե երբեմն բժիշկները հոգեկան հիվանդություններով տառապողներին հարկադրաբար դեղամիջոցներ են ներարկում, ինչին նախարար Արսեն Թորոսյանն այսպես արձագանքեց: «Չենք ուզում ստեղծվի տպավորություն, թե մենք իրենց կամքին հակառակ, իրենց առողջությանը վնասելով օգնություն ենք ցույց տալիս: Այո՛, բժիշկները միգուցե ունեն թերացումներ, բայց մենք շարունակաբար շտկում ենք՝ անկախ այս օրենքից: Եվ ես ուզում եմ անդրադառնալ բժիշկների պակասին: Այդ ամեն ինչն արվում է դանդաղ, որովհետև չենք կարող կրկնակի ու եռակի միանգամից ֆինանսավորել»,- նշեց նախարարը:

Վարչապետն ընդհատեց նրան. «Ես միշտ լավ չեմ հասկացել այդ գերատեսչական համերաշխության կուլտուրան, որ վա՜յ, հանկարծ բժիշկներին բան չասեք: Բայց գիտենք չէ՞, որ դա ավանդաբար եկել է»,- ասաց Ն. Փաշինյանը:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման կարգը, հարկադիր բուժման ենթարկվող անձանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հստակ ժամկետներ` նրանց իրավական պաշտպանությունն ապահովելու նպատակով: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 55


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v