
Քրեակատարողական հիմնարկների ծառայողների աշխատավարձերի բարձրացման համար ավելի քան 1 միլիարդ դրամ է անհրաժեշտ, որը բյուջեում չի նախատեսվել։ Այս ամենը պարզվեց կառավարության այսօրվա նիստի ընթացքում։
Ֆինանսական բլոկը, սակայն, տարակուսանք հայտնեց։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ դրա համար ստիպված են լինելու ֆինանսավորում գտնել։ Իսկ ՊԵԿ նախագահն ասաց, որ իրենք ենթադրել են, որ արդարադատության նախարարության ֆինանսավորումից պետք է առանձնացվի դա, քանի որ տարեսկզբին չեն կարող հույս դնել եկամուտների ավելացման վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հանձնարարական է տվել, որ բոլոր ֆինանսավորումները պետք է արվեն վերաբաշխումներով, ոչ թե նոր գումար ուզելով։ Նա ասաց, որ նոր ֆինանսավորում կլինի այն ժամանակ, երբ վերաբաշխումներով գումարչը վերջանա։
«Ես Ձեզ ձայն չեմ տալիս, պարո´ն Բադասյան», – վճռական ասաց Փաշինյանը, երբ իր տեսակետը փորձում էր հայտնել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
***
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում արդարադատության նախարարը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է քրեակատարողական ծառայության ստորին պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնել հավելումների միջոցով։ Նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ դա անհրաժեշտ է այդ աշխատանքի գրավչությունը ավելացնելու համար։
Պարզվեց, որ այդ ծառայությունում ավելի քան 100 հաստիք համալրված չէ, մինչդեռ որակյալ կադրեր ունենալու, կոռուպցիայի դրսևորումներից խուսափելու համար անհրաժեշտ է բարձրացնել աշխատավարձերը։
Ֆինանսավորման մասին քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ի միջի այլոց ասաց, որ թերհամալրվածության խնդիր կա ոչ միայն Քրեակատարողական ծառայությունում, այլև ոստիկանության և ԱԱԾ համակարգերում։
хорошие новости дня новости кавказа бесплатно