«100-ից ավելի ուղեւորներ ընդամենը 80 րոպե ժամանակ ունեին, որ Check-in լինեին». մանրամասներ Միլան-Երեւան չվերթից » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

«100-ից ավելի ուղեւորներ ընդամենը 80 րոպե ժամանակ ունեին, որ Check-in լինեին». մանրամասներ Միլան-Երեւան չվերթից

«100-ից ավելի ուղեւորներ ընդամենը 80 րոպե ժամանակ ունեին, որ Check-in լինեին». մանրամասներ Միլան-Երեւան չվերթիցԵս երեկ եղել եմ Երեւան-Միլան օդանավում որպես ուղեւոր, որը մեկնում էր Բերգամոյի օդանավակայանից Երեւան. Իտալիայի ժամանակով ժամը 6-ին պետք է մեկնեինք, check-in-ը սկսվեց թռիչքից ընդամենը 2 ժամ առաջ, մինչդեռ 100-ից ավելի ուղեւորների սպասարկում էր միայն մեկ պատուհան: Այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում նշել է Passenger.am-ի ներկայացուցիչ Գուրգեն Ղազարյանը՝ մեկնաբանելով Միլան-Երեւան չվերթի ընթացքում առաջացած խնդիրները:

«Անկազմակերպ մի վիճակ էր, որովհետեւ ֆիզիկապես հնարավոր չէ, որ մեկ պատուհանը կարողանա սպասարկել 100-ից ավելի ուղեւորի: 2 ժամը 120 րոպե է, իսկ Gate-ը փակվում է  40 րոպե առաջ, այսինքն ուղեւորն ունեցել է ընդամենը 80 րոպե, որ Check-in լինի, ինչն անհնար է ուղղակի:







Արդեն այդ ժամանակ երեւում էր, որ այս թռիչքը դատապարտված է ունենալ լուրջ խնդիրներ եւ այդպես էլ եղավ: Ես անձամբ հասցրեցի մուտք գործել օդանավ եւ երբ օդանավում էինք, պարզվեց, որ մոտ 40 ուղեւոր չի կարողացել մուտք գործել օդանավ: Կային ուղեւորներ, որոնք օդանավակայան էին եկել թռիչքից 4 ժամ առաջ, երկու ժամ սպասել էին, հերթ էին կանգնել, բայց Check-in-ի ժամանակ չէին կարողացել հասցնել»,-ասաց նա:

Գուրգեն Ղազարյանը հավելեց, որ հիմա ունենք մի վիճակ, երբ մեր հայրենակիցներից շատերն այլ ավիաընկերությունների օդանավերով տեղափոխվել են Հայաստան, ոմանք դեռ չեն էլ տեղափոխվել. «Այս խնդիրը միայն կոնկրետ այս թռիչքի մասին չէ: Մենք գիտակցում ենք, որ նոր ընկերություն է, որ մտել է հայկական շուկա: Այս խնդիրները պետք է ունենան ֆունդամենտալ լուծումներ:

Մեկ այլ խնդիր է այն, որ Երեւանից Միլան թռիչքի ժամանակ մարդիկ գնել էին ուղեբեռ, բայց ծրագիրը դա ցույց չէր տալիս: Մենք ունենք բողոքներ, որ մարդիկ գնել են տոմս, սակայն «Զվարթնոցում» ասել են դուք պետք է վճարեք հավելյալ 55 եվրո»:

Passenger.am-ի ներկայացուցիչն առաջարկում է քաղավիացիայի կոմիտեին ստեղծել ոււսումնասիրող հանձնաժողով,  որը Check-in-ի ժամանակ ներկա կլինի օդանավակայանում, կհասկանան խնդիրները եւ կփորձեն լուծել դրանք:

«Ուղեւորների զգալի մասն արդեն դիմել է մեզ, որ մենք քննություն սկսենք, բանակցություններ տանենք RyanAir-ի հետ, որ ուղեւորները փոխհատուցում ստանան: Քննությունը կպարզի, որ խնդիրը եղել է ոչ թե ուղեւորներին մեղքով, այլ RyanAir-ի գործելաոճի մեջ, որը եղել է չկազմակերպված: Մենք պատրաստ ենք օգնելու քաղավիացիայի կոմիտեին եւ ավիաընկերությանը, որ խնդիրները նվազագույնի հասցնենք»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ եթե Եվրոպայում գրանցված ավիաընկերությունը A-ից B կետ տեղափոխելու ժամանակ ունենում է չեղարկում, ուշացում կամ թույլ չի տալիս, որ ուղեւորը ներս մտնի օդանավ, կատարվում է 250-600 եվրոյի փոխհատուցում:

«Մեր ծառայությունները լինում են անվճար մինչեւ այն պահը, երբ ուղեւորը ստանում է փոխհատուցումը: Փոխհատուցում ստանալուց հետո Passenger.am-ը պահում է միջնորդավճար»,-ասաց նա: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 114


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v