Հայաստանում բժիշկները հսկողության տակ են պահում երկու չինացու » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Հայաստանում բժիշկները հսկողության տակ են պահում երկու չինացու

Հայաստանում բժիշկները հսկողության տակ են պահում երկու չինացու
Հայաստանում բժիշկները հսկողության տակ են պահում երկու չինացու. նրանցից մեկն ունի 37 աստիճան ջերմություն, մյուսը ջերմություն չունի: Նրանց թույլ չեն տվել հատել Վրաստանի սահմանը՝ նոր վարակի՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակում: Այժմ կատարվում են ռենտգեն հետազոտություններ՝ պարզելու թոքաբորբ առկա՞ է, թե ոչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե Հայաստանից ավտոբուսով մեկնող երկու չինացու արդյոք թույլ տվե՞լ են հատել Վրաստանի սահմանը:

«Վրաստանի սահմանում նմանատիպ խնդիր եղել է: Ավտոբուսում եղած բոլոր քաղաքացիները՝ թե չինացիները, թե մյուսները եռակի ջերմաչափվել են։ Չինացիներից մեկը ջերմություն չի ունեցել և գտնվում է բժիշկների հսկողության տակ: Մյուսի մոտ եղել է ընդամենը 37 աստիճան ջերմություն, նա հիմա անցնում է ռենտգեն նկարահանում, թոքերն են հետազոտում: Տեսնենք, թե ռենտգենի պատկերն ինչ ցույց կտա, բայց այս պահին երկուսի ինքնազգացողությունն էլ բավարար է: Նրանք, սակայն, դեռևս կմնան հսկողության ներքո՝ առանձին բոքս-մեկուսարաններում, տեսնենք, թե ինչ պատկեր կունենանք ռենտգենի արդյունքում»,-ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ պետք է դիտարկել միայն մեկին, որը 37 աստիճան ջերմություն ունի: Թորոսյանը նշեց՝ հիմա գրիպի սեզոն է, և բացառված չէ, որ նրանք կարող են ունենալ պարզապես շնչառական վարակ։ Նա նաև տեղեկացրեց, որ այդ անձինք երկար ժամանակ եղել են Վրաստանում, հետո եկել Հայաստան:

Թորոսյանն ընդգծեց՝ հետազոտության արդյունքում միայն կարող են պարզել՝ առկա՞ է արդյոք թոքաբորբ՝ բնորոշ ինֆիլտրատիվներով: Հայաստանում ներկայում չկա նոր կորոնավիրուսի լաբորատոր թեստ, սակայն անհրաժեշտության դեպքում նմուշներ կուղարկվեն եվրոպական տարածաշրջանի լաբորատորիաներ: Նոր կորոնավիրուսին բնորոշ է կարճ ժամանակում ինֆիլտրատիվ թոքաբորբի առաջացումը:

ԱՀԿ հրապարակված վերջին տվյալների համաձայն` Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 537 դեպք` 106  մահվան ելքով: Իսկ Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն` արձանագրվել է շուրջ 5 997 հաստատված դեպք` 132-ը մահվան ելքով: Դեպքեր են գրանցվել նաև 15 այլ երկրներում: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 794


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v