• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 15:27 – Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 17:08 – Իտալիայում բուժեղբայրը սպանել է ընկերուհուն, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել 
  • 20:27 – Կարլ Չիլինգարյան. լուծվող սուրճի թագավորի պատմությունը 

Սա ոչ միայն սպանություն է, այլեւ անչափահասի հետ սեռական կապի դեպք, քանի որ աղջիկը անկողնու մեջ մերկ է եղել

Սա ոչ միայն սպանություն է, այլեւ անչափահասի հետ սեռական կապի դեպք, քանի որ աղջիկը անկողնու մեջ մերկ է եղել
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 16-ամյա աղջնակի սպանությանը։ «Էնքան ծանր եմ տանում 16-ամյա աղջնակի սպանությունը, ես ևս 16 տարեկան աղջիկների մայր եմ ու շատ անձնական եմ ընկալում և ապրում»,- գրել է նա, ապա շարունակել․

«Ինչու՞ պետք է որոշ տղամարդիկ մեր երկրում այնքան սեռապես անբավարարված լինեն, որ նախ ձգտեն անչափահասների հետ կապ հաստատել, ապա նաև՝ ինչ-ինչ պատճառներով խեղդամահ անել անկողնում։ Սա լրջագույն խնդիր է, ու այդ խնդրի լուծման համար ոչ թե պետք է կեղծ բարեպաշտություն խաղալ, այլ լրջորեն մտածել։

Ինձ համար միանշանակ է, բռնարարն է մեղավոր, նախ, նա չափահաս, հասուն տղամարդ է, իսկ աղջնակը փոքր է և նա օգտվել է երեխայի վիճակից։ Եվ եթե անգամ նա համաձայն է եղել սեռական կապի, ապա հասուն տղամարդը պետք է արգելակի, բացատրի ու հոգատար գտնվի, էլ չասեմ, պահպանի ոչ միայն նրա կյանքը, այլև մարմնի անաղարտությունը։

Տղամարդկանց որ դա ասում ես, ծիծաղում են վրադ, ասում են ինքն ա ուզել, բա դու ի՞նչ ես, դու գործի՞ք ես, որևէ բանականություն չունե՞ս, մարդկային արգելակներ չե՞ն գործում քո մեջ։

Այս հանցագործությունը ոչ միայն սպանություն է, այլև անչափահասի հետ սեռական կապի դեպք, քանի որ աղջիկը անկողնու մեջ մերկ է եղել, երբ նրա դին հայտնաբերել են»։

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Ժամը 23։00-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 352


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v