• 17:07 – Տիգրան Ուրիխանյանը դուրս է եկել ԲՀԿ խմբակցությունից, այսուհետ նա հանդես է գալու որպես անկախ պատգամավոր 
  • 14:15 – 1 մլն դրամը գերազանացող նվիրատվությունների թնջուկը ԱԺ-ում 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 10:39 – Սպանություն Վանաձորում. ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ 
  • 18:08 – Այսուհետ կենսաթոշակառուներն անվճար կայցելեն թատրոններ և թանգարաններ 

2019-ի հուն­վարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 7400մարդով

2019-ի հուն­վարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 7400մարդով2019թ. հուն­վարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակ­չության թվաքանակի ցուցանիշը 2018թ. տարեսկզբի համեմատ նվազել է 7400 մարդով՝ կազմելով 2 մլն 965 հազար 300: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: 1992-ից սկսած ՀՀ-ում մշտական բնակչության թվաքանակը տարեց տարի նվազել է: Եթե 1992-ին բնակչության թիվը 3 մլն 633 հազար 300 մարդ էր, ապա 2019 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմում է 2 մլն 965 հազար 300 մարդ: Այսինքն, 27 տարիների ընթացքում ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 668 հազարով: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վար­չու­թյան կողմից վարվող ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգի վարչական հաշվառման համաձայն, 2018թ. արձանագրվել է բնակչու­թյան տեղաշարժերի հաշվառ­ման 42 080 և հաշվառումից դուրս գրման 35 767 գործողություն: Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքներով միգրացիայի մնացորդի ցուցանիշը 2018-ին գնահատվել է -18.2 հազ.մարդ, քաղաքային բնակչությանը՝ -8.4 հազ., իսկ գյուղական բնակչությանը՝ -9.8 հազար մարդ: 2019-ի տարեսկզբին քաղաքային բնակ­չության մասնաբաժինը կազմել է 63.9%, իսկ գյուղականը՝ 36.1%: Մշտական բնակ­չության կառուցվածքում 47.3%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.7%-ը` կանայք: Բնակչության միջին տարիքը 2019-ի տարեսկզբի դրությամբ կազմել է 36.7 տարի, տղամարդկանց համար` 34.6, իսկ կանանց համար` 38.5 տարի: «Ժողովրդագրական իրավիճակի առկա հիմնախնդիրներից է բնակչության ժողովրդագրական ծերացումը, որի ընթացքը հանրապետությունում հետխորհրդային տա­րի­ներին մեծապես արագացել է: Ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմում է 7%-ից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացող: Այդ ցուցանիշը 2019-ի տարեսկզբի դրությամբ ՀՀ-ում կազմել է 11.9%»,- ասվում է ԱՎԾ հրապարակած ժողովրդագրական ժողովածուում: 2018-ի ընթացքում, ըստ քաղաքացիական կացության գրանցումների, ՀՀ-ում արձանագրվել են 37 197 ծնունդ: Ծնունդների սեռերի հարաբերակցության գործակիցը՝ տղաների թվաքանակը 100 աղջկա հաշվով 111.1 է: 2018-ին ՀՀ-ում գրանցվել է 25 751 մահվան դեպք: Մահացության ընդհանուր գործակիցը 1 000 բնակչի հաշվով կազմել է 8.7%: 2018-ի գրանցված մահվան ընդհանուր դեպքերից 13 021-ը, կամ 50.6 %-ը կազմել են տղամարդիկ, իսկ 12 730-ը, կամ 49.4%-ը` կանայք: Ինչպես և նախորդող տարիներին, 2018-ին ևս մահացության կառուցվածքում գերակշռել են արյան շրջանառության համակարգի հետ կապված հիվանդություններից (55.2%) և չարորակ նորագոյացու­թյուններից (20.4%) մահվան դեպքերը: 2018-ին ՀՀ կացության կարգավիճակ են ստացել 8 330 օտարերկրացիներ, այդ թվում՝ 713-ը՝ հատուկ, 1 809-ը՝ մշտական և 5 803-ը՝ ժամանակավոր կարգավիճակ: ©  хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 40


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v