• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Սուրբ Գանգես գետն իր աստղաբաշխական թվով մանրէներով մահացու վտանգ է ներկայացնում մարդու համար

Սուրբ Գանգես գետն իր աստղաբաշխական թվով մանրէներով մահացու վտանգ է ներկայացնում մարդու համար
Հնդկական Գանգես գետը վարակված է հակաբիոտիկների հանդեպ դիմացկուն մանրէներով, դրանք կան նույնիսկ լեռնային վտակներոմ, որոնք խիտ բնակեցված քաղաքներից հեռու են գտնվում։

New York Times-ը հայտնում է, որ Բանգլադեշով եւ Հնդկաստանի հյուսիսով 2510 կմ ձգվելով՝ Գանգեսը պարունակում է աստղաբաշխական թվով մանրէներ, որոնք անզգայունակ են հակաբիոտիկների հանդեպ եւ, հետեւաբար, մահացու վտանգ են ներկայացնում մարդու համար։

Նշենք, որ Գանգեսն առանց այդ էլ աշխարհի ամենակեղտոտ գետի համբավ ունի, քանի որ դարերով հնդիկները աղբ են լցրել այստեղ, այրել են հանգուցյալներին, լվացք են արել եւ գետն են լցրել լվացքաջուրը։ Սակայն այժմ գիտնականները մանրէներ են գտել գետի նույնիսկ այն ջրերում, որոնք իբր մաքուր եւ խմելու համար պիտանի էին համարվում։



Ինչպես նշում են մասնագետները, ամեն ինչում մեղավոր են բազմաթիվ ուխտավորները եւ զբոսաշրջիկները, որոնք ամեն տարի բարձրանում են սարերը եւ այցելում սուրբ վայրեր։ Այստեղ տեղադրված են հյուրատներ, որոնց կոյուղաջրերը լցվում են Գանգեսի մեջ։ Գանգոտրի բնակավայրից ոչ հեռու ջրի ուսումնասիրությունը ցույց է տվել հակաբիոտիկների մեծ մասի հանդեպ ոչ զգայուն մանրէների հսկայական քանակություն։ Գանգոտրին կրոնական ուխտատեղի է հնդուիստների համար, որոնց ընդհանուր թիվը երկրում կազմում է մոտ միլիարդ։ Այն նաեւ լեռնային հայտնի զբոսաշրջային վայր է։

Վայրը համարվում է սուրբ, քանի որ, ըստ լեգենդի, Գանգա աստվածուհին հենց այստեղ է իրեն վերածել Գանգես գետի, որպեսզի այդպիսով ջրի մեջ լուծի հին ազնվականների մեղքերը։ Գանգոտրիի բնակչությունը 100 000 մարդ է, սակայն կոյուղային կառույցները կարող են դիմանալ միայն 78 000-ի։ Միաժամանակ, մայիսին եւ հունիսին բնակչությունն այստեղ հասնում է 500 000-ի, եւ այս խնդիրը իշխանությունները լուծում են շարժական զուգարանների տեղադրումով, որոնց կոյուղաջրերը եւս անձրեւների հետ հոսում են Գանգեսի մեջ։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 82


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v