• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Մարտի 1-ին առնչվող ևս երկու գործով

Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Մարտի 1-ին առնչվող ևս երկու գործով
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Արմեն Ավագյանի և Դավիթ Աղայանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ:

2008թ. դատավճռիռներով Ա. Ավագյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ փոփոխվել է և նշանակված պատիժը պայամանականորեն չի կիրառվել: Վերջինիս մեղավոր է ճանաչվել «Ազատության» հրապարակում մի խումբ այլ անձանց հետ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:

Իսկ Դ. Աղայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատապարտվելով 5 տարի ժամկետով ազատազրկման։ Դատավճիռը նրա կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, սակայն բողոքը մերժվել է և ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ։ Դատարանները հաստատված են համարել, որ 2008թ. մարտի մեկին Դավիթ Աղայանը Գրիգոր Լուսավորիչ պողոտայում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն է կիրառել՝ նրանցից մեկից խլած վահանով հարվածել է ոստիկաններին և հայհոյանքներ, սպառնալիքներ տվել։

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված՝ 2008թ. կայացած նախագահական ընտրություններին նախորդած և հաջորդած ժամանակահատվածում կատարված իրադարձությունների մասնակիցների վերաբերյալ դատավճիռների, քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործերով քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը անօրինական և չհիմնավորված են և խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտել են ամբաստանյալների պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքները:

Մասնավորապես՝ Ա. Ավագյանի վերաբերյալ գործով մեղադրանքը եղել է անորոշ, զուրկ կոնկրետ հանցավոր արարքների նկարագրություններից, պարզ չէ՝ ով կամ ովքեր են իշխանության ներկայացուցիչ հանդիսացել, տուժող ճանաչված անձինք չեն եղել: Դատարանն առանց որևէ պատճառաբանության մերժել է դեպքին ականատես անձանց դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու պաշտպանության կողմի միջնորդությունը՝ մեղադրական դատավճռի հիմքում դնելով բացառապես ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները:

Դ. Աղայանի վերաբերյալ գործով առկա փաստական հանգամանքները գնահատելով նեպետական նախադեպային իրավունքի, «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ իրավական դիրքորոշումների լույսի ներքո, պարզվել է, որ դատարանները Դ․Աղայանի մեղադրանքը հիմնավորելիս առավելապես հիմնվել են դեպքից տևական ժամանակ անց ոստիկանության աշխատակիցների իրարամերժ ցուցմունքների վրա, չեն ապահովվել արդար դատաքննության իրավունքի երաշխիքները, ծանրակշիռ դեր են հատկացրել ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին:

Մինչդեռ ըստ Եվրոպական դատարանի՝ «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» և Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով իրավական դիրքորոշման՝ իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցնում են աշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին:

Ելնելով վերոգրյալ հանգամանքներից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝ Արմեն Ավագյանի և Դավիթ Աղայանի վերաբերյալ դատական ակտերը բեկանելու, փոփոխելու, մեղսագրված արարքում նրանց անմեղությունը ճանաչելու պահանջով:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 71


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v