Սպասվում են նոր աղմկահարույց բացահայտումներ. Իմ մոտ եղած փաստաթղթերը պարունակում են ուշագրավ տեղեկություններ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Սպասվում են նոր աղմկահարույց բացահայտումներ. Իմ մոտ եղած փաստաթղթերը պարունակում են ուշագրավ տեղեկություններ

Սպասվում են նոր աղմկահարույց բացահայտումներ. Իմ մոտ եղած փաստաթղթերը պարունակում են ուշագրավ տեղեկություններ
Սպասվում են նոր աղմկահարույց բացահայտումներ, որովհետև դեռ չի սպառվել այն ինֆորմացիայի ծավալը, որ ունի Երևանի «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նա:

«Այս վերջին ամիսների ընթացում այնքան գործարքներ են իրականացրել, մեկը մյուսի հետևից ջրի երես են բարձրանում»,- նշեց Խաժակյանը:


Նրա խոսքով, պարզապես պետք է հետևել գնումների առցանց ընթացակարգերին  ու տեսնել, թե ինչքան վիճահարույց դրույթներ, փոխկապակցվածություններ կան, ուղղակի դրանք 100 տոկոսանոց ապացուցելն է  բարդանում, ժամանակատար լինում, որովհետև  քաղաքային իշխանությունը հեշտ ամեն ինչ հերքում է, պետք է ամեն ինչ ապացուցել:

«Իմ ձեռքի տակ եղած փաստաթղթերը խոսում են Կամազների հետ կապված գործարքների մասին, որոնք իրավական վիճահարույց հենք ունեն, պետք է իրավաբանները մանրամասն ուսումնասիրեն: Դրանք հանձնելու եմ ԱԺ քննող հանձնաժողովին: Փաստաթղթերը պարունակում են ուշագրավ տեղեկություններ, բացահայտում են այդ սխեմայի մանրամասները»,-  ասաց Դ. Խաժակյանը:

Նրա խոսքով, «ԿամԱզների» գործարքը եղել է դասական քաղաքական կոռուպցիա, միտումը սեփական կառավարչական ձախողումները քողարկելն է, որովհետև երբ այն պարտադիրության սկզբունքի վրա է, ոչ կամավորության, ինչն, ըստ էության, տողատակով սկսել են խոստովանել քաղաքապետարանի պաշտոնյաները:

«Մարդկանց մոտ այս ընկալումը նոր է: Պետք է հասկանանք, որ եթե առաջ պայքարն անձնական կոռուպցիայի, անձնական հարստացման  դեմ էր, չի նշանակում, որ կոռուպցիայի մյուս տեսակները  պետք է ընդունելի լինեն: Հիմա մարդկանց հետ պետք է աշխատանք տանել, բացատրենք, որ կոռուպցիայի տեսակ է: Այս դեպքում կոռուպցիայի առարկան այն է, որ տրվում է շինթույլտվություն կամ ինքնակամ շինության օրինականացում, դրա դիմաց քաղաքապետարանը ստանում է  ինչ որ գույք»,- ասաց ավագանու անդամը:

Նա նշեց, որ շատ քաղաքացիների թվում է, որ սա իրենց չի հասնելու, վերաբերում է  խոշոր կառուցապատողների, բայց պետք է հասկանալ, որ խոշոր կառուցապատողներից գնում անելու են հենց բնակիչները և այն գումարը, որը տրվել է քաղաքապետարանին, ըստ էության, արձանագրվելու է իր գնած բնակարանի արժեքի մեջ թանկացման տեսքով:

«Մի օր էլ, եթե,  իհարկե, այս աղմուկից հետո հանդգնեն նման բան անել, գնան փոքր ու միջին ձեռնարկություններից ինչ-որ բաներ պահանջել, ինչը, բնականաբար, կլինի անընդունելի»,- ասաց Դավիթ Խաժակյանը: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 1079


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v