• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 15:27 – Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 17:08 – Իտալիայում բուժեղբայրը սպանել է ընկերուհուն, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել 
  • 20:27 – Կարլ Չիլինգարյան. լուծվող սուրճի թագավորի պատմությունը 

Ամուսնուս մոխիր դարձած տվել են, ու ոչ մի հարցով իմ ընտանիքին չեն մոտեցել.Թող կառավարությունը չգա «Եռաբլուր

Ամուսնուս մոխիր դարձած տվել են, ու ոչ մի հարցով իմ ընտանիքին չեն մոտեցել.Թող կառավարությունը չգա «ԵռաբլուրԶոհվածների մայրերը բողոքի հերթական ակցիա են իրականացնում «Եռաբլուր» պանթեոնում։ Նրանք կառավարությունից  ուշադրություն են պահանջում են իրենց հանդեպ։

«Բոլորին ուշադրություն են դարձնում, աշխատավարձեր են բարձրացնում, բայց զոհվածների ընտանիքներին ոչ մի հարցով չեն մոտենում։ Իմ ամուսնուն մոխիր դարձած տվել են, ու ոչ մի հարցով իմ ընտանիքին չեն մոտեցել»,- նշում է նրանցից մեկը։

«Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանի խոսքով, իրենք բազմիցս դիմել են կառավարությանը՝ ակնկալելով աջակցություն զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ Նա նշում է, որ կառավարությունն իրենց պահանջին տեղյակ է, սակայն արձագանք չի եղել։

«Վարչապետը օգնականին հանձնարարեց, որ սուղ ժամանակահատվածում այս հարցին լուծում տա, այն տևեց ուղիղ 2 ամիս, իսկ մենք մնացինք անպատասխան։ Ես պարոն Ղամբարյանի հետ խոսել եմ, սակայն նա ասել է, որ պատասխան չունի։ Այսինքն՝ վարչապետը մերժել է, իսկ նրա օգնականը իրավասու չէ բարձրաձայնելու այն։ Ես ուզում եմ մեր ժողովրդին ասել, որ նա մերժված է»,-«Եռաբլուր» պանթեոնում նշեց Սաթիկ Խլղաթյանը։

«Մենք հույս ունեինք, որ կառավարությունը վերջ ի վերջո կհասկանա, որ պետության տերն այս մարդիկ են, ոչ թե իրենք։ Պետության տերերը «Եռաբլուրում» պառկած տղաներն են, նրանց արյան շնորհիվ է ձեռք բերվել էս անկախությունն ու խաղաղությունը։ Շատ վիրավորական ա, որ վարչապետը չանդրադարձավ էս ընտանիքներին»,-ասացին նրանք։

Խլղաթյանի խոսքով, պետության համար իրենց կյանքը տված տղաների ընտանիքներին կառավարությունն արհամարհում է. «Էն, որ գլուխները բարձր գալիս են «Եռաբլուր», թող չգան, չե՞ն ամաչում էստեղ մտնելուց։ Չեն վախենո՞ւմ Աստծուց, էս տղերքը Աստված են՝ գիտակցաբար գնացին մահվան»։

Խլղաթյանը նշում է՝ երբ վարչապետը խոսում է բյուջեի աճի մասին, պետք է դրանից մի մասը հատկացվեր զոհվածների ընտանիքներին. «Կառավարությունը չէ՞ր կարողանում կանչել 5000 այրիացած, որբացած ընտանիքներին և ամանորի շեմին 100 հազար դրամ հատկացնել։ Թող կառավարությունը չգա «Եռաբլուր», նա մեզ արհամարհում է։  Ի՞նչ բանակի տոն. էսօր սահմանին կանգնած զինվորը, քաջ գիտի՝ ինչի համար է կանգնած։ Էդ տղաները առաջին հերթում պահում են հայրենիքի համար իրենց կյանքը դրած տղաների անունն ու պատիվը, նոր կառավարությանը»։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 459


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v