Իսկական արվեստը պետք է գրգռի.Առնանդամի նմանվող ամանորյա սահադաշտը Նովոսիբիրսկում իրարանցում է առաջացրել » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 11:53 – Նմանը չունեցող թխվածքաբլիթ․ յուրահատուկ և պարզ բաղադրատոմս, որը գրավում է իր համով 

Իսկական արվեստը պետք է գրգռի.Առնանդամի նմանվող ամանորյա սահադաշտը Նովոսիբիրսկում իրարանցում է առաջացրել

Իսկական արվեստը պետք է գրգռի.Առնանդամի նմանվող ամանորյա սահադաշտը Նովոսիբիրսկում իրարանցում է առաջացրել
Նովոսիբիրսկի քաղաքապետարանը չի պատրաստվում փոխել ամանորյա սահադաշտի ձեւը, որը գտնվում է օպերայի եւ բալետի թատրոնի մոտ, քաղաքային հրապարակում, տեղեկացնում է Meduza-ն։

Անցած հանգստյան օրերին լուսանկարիչ Սլավա Ստեպանովը ֆեյսբուքում հրապարակեց գլխավոր տոնածառը, սահադաշտն ու Նովոսիբիրսկի սառցե քաղաքը թռչնի թռիչքի բարձրությունից։

Դրանից հետո սոցցանցի օգտատերերը սկսեցին կատակել, թե սահադաշտը ձեւով նման է առնանդամի՝ այն անվանելով «քաղաքի ֆալոսյան խորհրդանշան» եւ «իշխանության ամանորյա ուղերձը ժողովրդին»։

Նովոսիբիրսկի փոխքաղաքապետ Աննա Տերեշկովան մեկնաբանել է սահադաշտի շուրջ ստեղծված իրարանցումը։ «Իսկական արվեստը պետք է գրգռի»,- գրել է նա իր ֆեյսբուքում։ Ի պատասխան վրդովված մեկնաբանությունների՝ Տերեշկովան նաեւ գրել է, որ իշխանությունները մտադիր չեն փոխել սահադաշտի ձեւը։

Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը իր հերթին քաղխորհրդի նստաշրջանում սահադաշտի մասին ասել է հետեւյալը. «Հոգեբուժության մեջ այսպիսի թեստ կա, երբ հրավիրում ու ցույց են տալիս տարբեր բծեր։ Այդպես որոշում են տարբեր հակումներ, ով ինչի է նախատրամադրված»։

Ի դեպ, Նովոսիբիրսկի բոլոր բնակիչները չէ, որ զայրանում են, շատերին սահադաշտը դուր է եկել։ Մյուսները սահադաշտի արտասովոր ձեւն անվանում են հիանալի PR նախագիծ, որի պատճառով այժմ բոլորը քաղաքի մասին են խոսում։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 163


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v