Սեռական խանգարումներ`աճուկի ճողվածքը հեռացնելուց հետո » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Սեռական խանգարումներ`աճուկի ճողվածքը հեռացնելուց հետո

Սեռական խանգարումներ`աճուկի ճողվածքը հեռացնելուց հետոԱճուկի ճողվածքը հեռացնելուց հետո յուրաքանչյուր 20-րդ տղամարդն ունենում է սեռական խանգարումներ՝ էրեկտիլ դիսֆունկցիա, էյակուլյացիայի խնդիրներ, ցավ սեռական ակտի ժամանակ կամ այլ խախտումներ։ Այս մասին ասվում է Journal of the American College of Surgeons-ի նոր հրապարակման մեջ։

Գիտնականներն ուսումնասիրել են ավելի վաղ անցկացված 12 հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել է 4884 տղամարդ՝ աճուկի հեռացված ճողվածքով։ Վիրահատությունից հետո տղամարդկանց 5,3 տոկոսի մոտ առաջացել են սեռական խանգարումներ (էրեկտիլ դիսֆունկցիա կամ դժվարություններ էյակուլյացիայի հետ կապված), 9 տոկոսի մոտ՝ ցավ սեռական ակտի ժամանակ։

Նվազագույն ինվազիվ միջամտություններից (լապարասկոպիա) հետո սեռական դիսֆունկցիա նկատվել է պացիենտների 7,8 տոկոսի մոտ, իսկ ցավոտ սեռական ակտիվություն՝ 7,4 տոկոսի։ Բաց վիրահատությունների դեպքում՝ 37 եւ 12,5 տոկոս համապատասխանաբար։



Հետազոտություններում դիտարկումները տեւել են 11 ամիս, ուստի հեղինակները չեն կարող պատասխանել՝ որքանո՞վ կայուն կարող են լինել այս խախտումները վիրահատությունից հետո։

Մասնագետների կարծիքով՝  խնդիրները կարող են առաջանալ հետվիրահատական սպիների պատճառով։ Բաց վիրահատության, ինչպես եւ լապարասկոպիայի պարագայում, նյարդերը, որոնք ապահովում են աճուկի, առնանդամի մաշկի զգայունությունը, գտնվում է վիրահատական դաշտում եւ կարող է ենթարկվել ճզմվելու (ցավ առաջացնելով) կամ ամբողջականության խախտման (առաջացնելով ընդարմացում) ռիսկին։

Գիտնականները նաեւ կարծում են, որ որոշ պացիենտների մոտ սեռական դիսֆունկցիան կամ ցավը կարող է առաջանալ հենց ճողվածքի պատճառով, այլ ոչ թե այն հեռացնելու միջամտության։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 548


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v