Հրահանգված է մինչև դեկտեմբերի 23-ը կալանավորել Ռուբեն Հայրապետյանին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Հրահանգված է մինչև դեկտեմբերի 23-ը կալանավորել Ռուբեն Հայրապետյանին

Հրահանգված է մինչև դեկտեմբերի 23-ը կալանավորել Ռուբեն ՀայրապետյանինԵրեկ ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ  ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ:

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ Ռ. Հայրապետյանը, ով միաժամանակ հանդիսանալով «Զարգացման հայկական բանկ»-ի նախագահ և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատեր, 2012 թ.-ից մինչև 2018 թ. իր ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է հանրապետության մի քանի քաղաքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ: Ըստ նույն տեղեկությունների՝  ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Ռ. Հայրապետյանը դրա շրջանակներում, չկատարելով կամ մասնակի կատարելով պայմանագրերով և նախահաշվարկներով նախատեսված ծավալները ու կազմելով կեղծ, իրականությանը չհամապատասխանող կատարողական ակտեր, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Այն, որ գործող իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, իշխանափոխության առաջին իսկ օրից փորձում են նյութեր հավաքել նախկին այն պաշտոնյաների կամ գործարարների, առանձին անհատների դեմ, որոնք, մեղմ ասած, չեն հիացել իր անձով և իր գործունեությամբ, կամ չեն գովերգում, ենթարկվում  իրեն, միանգամայն ակնհայտ է բոլորի համար։ Բոլորիս աչքի առջև թավշյա իշխանափոխությունից անմիջապես հետո կախարդական փայտիկի մի շարժումով երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ասած օլիգարխները, թալանի մասնակիցները դարձան օրինապաշտ, օրինակելի գործարարներ։ Ավելին, դարձան նրա ընտանիքին շատ հարազատ մարդիկ, նվիրատվություններ սկսեցին անել Աննա Հակոբյանի հիմնադրամին՝ այդպիսով նաև սահուն «պլստալով» իշխանությունների հետապնդումներից։





«Նիկոլ Փաշինյանը հիմա ասում է՝ մենք օլիգարխներ չունենք: Հիմա ես անուններ տա՞մ: Էդ ո՞ր մեկն է դրանցից՝ առաջ օլիգարխ էր, հիմա օլիգարխ չի: Հիմա  գործարար է, հա՞: Բոլորին հարգում եմ, բայց, ասենք, Խաչատուր Սուքիասյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բոլորը հիմա օլիգարխներ չե՞ն»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի եթերում ասել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Հրանտ Բագրատյանը նաև  շատ դիպուկ նկարագրել էր Փաշինյանի գործելաոճը.

«Հենց վիճակը վատանում է՝ հնարք է մոգոնում: Սրան կբռնենք, նրան կբռնենք: Բոլորին ջարդել, սպանել, կալանավորել»,- ասել էր Հ. Բագրատյանը՝ հավելելով, որ հենց վարչապետ Փաշինյանը տեսնում է, որ իր ռեյտինգն ընկնում է, մեկին ձերբակալում է:

Հիմա, ըստ մեր տեղեկությունների, իշխանական մեքենան կենտրոնացած է Ռուբեն Հայրապետյանի ուղղությամբ։ Նպատակը մեկն է՝ հնարավորինս շուտ կալանավորել։

Իսկ ինչո՞ւ հնարավորինս շուտ։

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին ղեկավար և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո գործկոմի նիստում որոշվեց, որ  ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները տեղի կունենան շուտով՝ դեկտեմբերի 23-ին:

Երեք թեկնածուներ  են պայքարում՝ ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը, «Անի» ակումբի նախագահ, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 115


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v