Հաջողություն գրանցած մարզիկները ևս կզորակոչվեն բանակ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 11:53 – Նմանը չունեցող թխվածքաբլիթ․ յուրահատուկ և պարզ բաղադրատոմս, որը գրավում է իր համով 

Հաջողություն գրանցած մարզիկները ևս կզորակոչվեն բանակ

Հաջողություն գրանցած մարզիկները ևս կզորակոչվեն բանակ«Ենթադրում ենք վերականգնել բանակի մարզական կենտրոնը և զինվորական ծառայության զորակոչել արդեն իսկ սպորտում հաջողություններ ունեցած մեր քաղաքացիներին»,- այս մասին այսօր Աժ արտահերթ նիստում նշեց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Նշենք, որ խորհրդարանը արտահերթ նիստով քննարկում է «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու օրեքների նախագծերի փաթեթը։

Ըստ Բալայանի, խոսքը այն մարզիկների մասին է, որոնք ընդգրկված չեն «Նշանակալի հաջողություն ունեցած քաղաքացիներին տարկետում տալու կարգի» շրջանակում։ «Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել սպորտի պատասխանատուների, տարբեր ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ։ Կարծում ենք, որ այս նախագիծը ընդունելուը դեպքում հնարավորություն ենք ստեղծում բանակում սպորտային առաջխաղացման, զարգացման առումով։ Բացի այդ փորձ ենք անում բյուջետային ներդրումները նվազեցնել և շեշտը դնել ներդրումների վրա»։

ՊՆ փոխնախարարը նշեց, որ հիմնական ուշադրությունը սևեռվելու է օլիմպիական մարզաձևերի վրա։ Օրենքի ընդունման դեպքում կանոնադրություն սահմանելը վերապահված է լինելու ՀՀ կառավարությանը. «Կանոնադրությամբ կհստակեցվեն բոլոր ձևաչաձերն ու կարգը, որ նախատեսվում է ունենալ մարզական ակումբում»։

Առաջարկվող երկրորդ նորամուծությունն այն է, որ կենսաթոշակի անցած զինծառայողները հնարավորություն ունենան անվճար հանգստանալու գերատեսչական հանգստյան տներում։

«Սա ևս կբարձրացնի զինվորական ծառայության գրավչությունը։ Իհարկե, շեշտը դրվելու է առաջնագծում և մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողների վրա։ Նրանք հնարավորություն են ունենալու իրենց ընտանիքի անդամների հետ հանգիստը կազմակերպել գերատեսչական հանգստյան տներում»։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 133


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v