• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Բոլոր կողմերից կապվում են Վանեցյանի հետ ու մղում են դեպի ակտիվ քաղաքականություն. ինչու է նա մեկնել ՀՀ-ից.«Հրապարակ»

Բոլոր կողմերից կապվում են Վանեցյանի հետ ու մղում են դեպի ակտիվ քաղաքականություն. ինչու է նա մեկնել ՀՀ-ից.«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Արթուր Վանեցյանի հայտնի հարցազրույցը «Պրեսսինգ» հաղորդաշարին ոչ միայն արագացրեց պրոցեսները եւ իշխանական թիմը որոշեց, որ նա պետք է օր առաջ հեռանա նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, այլ ուրիշ զարգացումներ եւս առկա են։

Մեր տեղեկություններով հարցազրույցի հատկապես բլից հարցերի հատվածը, որի ժամանակ Արթուր Վանեցյանն ավելի շատ «ոչ» ասաց, քան հարցերին պատասխանեց, շատերի մոտ տպավորություն է ստեղծել, թե նա դժգոհ է երկրում ստեղծված իրավիճակից եւ ասելիք ունի, որը դեռեւս չի ասում՝ պահելով ապագայի համար:

Այս եզրահանգման արդյունքում մեծ թվով մարդիկ, որոնք դժգոհ են երկրում տիրող վիճակից, լռում են՝ սպասելով, որ երկրում ընդդիմություն ձեւավորվի, որոնք կարծում են, որ երկիրը վատ ընթացքի մեջ է, եւ գործող իշխանությունն այլեւս ունակ չէ մեզ դեպի «լուսավոր ապագա» տանելու, այս օրերին կապվում են Արթուր Վանեցյանի հետ, դիմում են նրան՝ հորդորելով, որ մտնի ակտիվ քաղաքականություն:

Ոմանք պահանջում են, որ նա ավելի բաց խոսի, մյուսները կարծում են, որ պետք է նոր քաղաքական ուժ գրանցի եւ առաջնորդի այդ ուժը:

Երրորդները վստահ են, որ նրա հապաղելը դավաճանությանը համազոր է: Մի խոսքով, բոլոր կողմերից Վանեցյանին մղում են դեպի ակտիվ քաղաքականություն:

Անգամ իշխանությունն է նրան մղում իր ֆեյքերով, նրա դեմ հոդվածներով:

Մենք տեղեկացանք, որ Արթուր Վանեցյանն այս օրերին կարճ ժամանակով բացակայում է Հայաստանից՝ մեկնել է Եվրոպա, առողջության հետ կապված պրոֆիլակտիկ զննության:

Գուցե սա եւս քաղաքականություն մտնելու նախապատրաստական աշխատանքների շրջանակներում է: Սակայն վերադառնալով նա ստիպված է լինելու իրեն դիմողներին հստակ պատասխան տալ՝ մտնո՞ւմ է արդյոք քաղաքականություն: Եթե մտնում է, ե՞րբ, ի՞նչ ֆորմատով եւ ի՞նչ կարող է խոստանալ իր համակիրներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 85


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v