Ժամանակին Թուրքիայի ներսում ջարդեցին հայերին...Զենքով ու արյունով պատրաստ ենք պաշտպանել մեր ժողովրդին. Հայկական գումարտակի մարտիկներ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ժամանակին Թուրքիայի ներսում ջարդեցին հայերին...Զենքով ու արյունով պատրաստ ենք պաշտպանել մեր ժողովրդին. Հայկական գումարտակի մարտիկներ

Ժամանակին Թուրքիայի ներսում ջարդեցին հայերին...Զենքով ու արյունով պատրաստ ենք պաշտպանել մեր ժողովրդին. Հայկական գումարտակի մարտիկներՀյուսիսային Սիրիայի հայ բնակչությունը ներքաշված է այստեղ ընթացող ռազմական գործողություններում: Տեղի հայկական զորախմբի մարտիկները անդրադարձել են այստեղ տիրող վիճակին «Ամերիկայի Ձայն»-ին տրամադրված բացառիկ հարցազրույցներում







Հյուսիսային Սիրիայի հայ ազգաբնակչությունը կրկին տագնապալի օրեր է վերապրում: Դաեշ-ի դեմ ռազմական գործողություններից հետո ընթացիկ տարվա հոկտեմբերին այս շրջաններում կրկին մարտեր ծավալվեցին Թուրքիայի ներխուժումից հետո: Վերջինս պնդում էր, որ գործողությունների նպատակն է անվտանգության գոտու ձևավորումը: Ներխուժման թիրախ դարձած քրդական զորամիավորումներն էլ Թուրքիային մեղադրում էին ցեղասպանության և էթնիկ զտման իրականացման մեջ:

Տեղի հայերից կազմված Նուպար Օզանյանի հայկական գումարտակը, որը քրդական ժողովրդական ինքնապաշտպանության զորամիավորումների կազմում ակտիվորեն մասնակցել է Դաեշ-ից այս շրջաններն ազատագրելու ու պաշտպանելու մարտերին, քրդական ուժերի կողքին է նաև թուրքական ներխուժման ժամանակ: «Ամերիկայի Ձայնին» համար նկարահանված հատուկ հարցազրույցում գումարտակի անդամները ասում են.





«Մենք առաջ շատ կռվեցինք Դաեշ-ի դեմ, քանի որ հայ զինվորներ ենք ու պետք է կռվեինք: Կռվում ենք նաև այստեղ Թուրքիայից եկած զորքերի դեմ, քանի որ եկել են մեր ժողովրդին սպանելու: Պետք է զենքով ու արյունով պաշտպանենք այս հողում ապրող մեր ժողովրդին»,- նշում է հայկական գումարտակի անդամ Ավո Օզանյանը:

Հայկական զորախմբի մեջ են ընդգրկված նաև կանայք: Ութ երեխաների մայր Սոսեն պատմում է, որ միացել է ռազմական ջոկատին տարիներ առաջ, երբ իր ամենափոքր դուստրը մեկ ամսական էր: Նա շեշտում է՝ աստեղ ենք կռվում, որ կանխենք նոր ցեղասպանությունը և ոչնչից չենք վախենում: Սոսեն ընդգծում է հայ համայնքի համերաշխ գոյատևումն այլ ազգային համայնքների հետ: Համեմատելով Թուրքիայի ներխուժումը Դաեշ-ի հետ՝ նա պնդում է, որ ահաբեկչական կառույցը ստեղծվել է նախագահ Էրդողանի կողմից, իսկ վերջին գործողությունները ուղղված էին հատկապես քրդերի դեմ:





Հայկական գումարտակի զինվորական Ավո Օզանյանն էլ պնդում է, որ իրենք ամբողջապես պատրաստ են պաշտպանության:

«Առաջ քանի որ զենք չունեինք, չէինք կարող կռվել, բայց հիմա պատրաստ ենք ու ամեն կերպ կկռվենք»,- նշում է նա:

Նա ևս Թուրքիայի բանակը նույնականացնում է Դաշե-ի հետ՝ ընդգծելով, որ նրանք այստեղ են եկել իրենց վրա ճնշում գործադրելու համար: Նա վճռական է տրամադրված՝ ընդգծելով, որ այսօր Թուրքիայի թիրախը ոչ միայն հայերն են, այլև այլ ժողովուրդներ:

«Մեր զենքով, մեր արյունով պետք է նրանց դեմ կանգնենք, քանի որ ժամանակին Թուրքիայի ներսում ջարդեցին հայերին, հիմա էլ նրանք դուրս են եկել բոլոր ժողովուրդների դեմ»,- ասում է Ավո Օզանյանը:

Հյուսիսային Սիրիայի հայ ազգաբնակչության հստակ թիվն անհայտ է: Ըստ որոշ տվյալների, այստեղ են բնակվում շուրջ 3000 հայեր, որոնց մեծ մասը ծագում է Հայոց ցեղասպանությունը վերապրած սերունդներից: Իրենց խոսքում հայ գումարտակի անդամները հաճախ են զուգահեռներ անցկացնում Մեծ Եղեռնի և այսօրվա զարգացումների միջև:

«Մենք` հայերս մեծ ու դժվար պատմություն ունենք: 1915-1916 թթ. մենք ջարդվեցինք թուրքերի կողմից: Նրանք մեզ սպանեցին, մորթեցին, վռնդեցին: Շատ դժվար կյանք ունեցանք 1915-ից առայսօր»,- ասում է ջոկատի մարտիկ Հովսեփ Սարգիսը:

Հովսեփ Սարգիսը երախտագիտություն է հայտնում Միացյալ Նահանգներին վերջերս Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: Նա դիմում է միջազգային հանրությանն ու հատկապես Միացյալ Նահանգենրին՝ խնդրելով միջոցներ ձեռք առնել՝ նոր ջարդերն և բռնությունները կանխելու համար: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 310


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v