• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 10:52 – Տեսանյութ.COVID-ը չպետք է սոցիալական պարանոյա դառնա4չպետք է կյանքն այնպես վերափոխի, որ դեֆորմացնի հոգեկանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Տեսանյութ. Թբիլիսիում ցուցարարները հավաքվել են ռեստորանի մոտ և չեն թողել նախագահին դուրս գալ

Տեսանյութ. Թբիլիսիում ցուցարարները հավաքվել են  ռեստորանի մոտ և չեն թողել նախագահին դուրս գալԹբիլիսիում ցուցարարները երեկ հավաքվել են այն ռեստորանի մոտ, ուր այցելել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և չեն թողել նրան դուրս գալ ռեստորանից:

Երկրի ղեկավարը շուրջ մեկ ժամ չի կարողացել դուրս գալ ռեստորանից, ըստ tert.am-ի՝ հայտնում է apsny.ge կայքը: 

Լրագրողները երկրի ղեկավարին տեսել են զանգվածային բողոքի ցույցերի անցկացման վայրից հարյուրավոր մետր հեռավորության վրա գտնվող ռեստորանում: Մոտավորապես 15 ակտիվիստ բացականչություններով կանչել է նախագահին, իսկ ոմանք համառորեն խնդրել են ռեստորանի աշխատակազմին բացել հաստատության դռները:

Բողոքարարները ցույցից ոչ հեռու տեղակայված ռեստորանում Զուրաբիշվիլու ընթրիքն ընկալել են այնպես, ասես` պետության ղեկավարին «չի հետաքրքրում երկրում տիրող քաղաքական ճգնաժամը»: Արդյունքում նախագահը ռեստորանից կարողացել է դուրս գալ միայն ոստիկանության օգնությամբ, որը կարողացել է ակտիվիստներին հետ պահել և նախագահին դեպի մեքենա ուղեկցել:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալման պատճառով: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք բողոքի ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն անցնի համամասնական ընտրակարգով:

Ավելի վաղ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին նշել էր, որ 2020 թվականի ընտրությունները կանցնեն համամասնական ընտրակարգով, որից հետո հոկտեմբերի վերջին խորհրդարանն անցել է Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ անելուն, սակայն իշխող կուսակցությունից շատ պատգամավորներ, որոնք ընտրվել էին մեծամասնական համակարգով, չեն աջակցել այս ծրագրին, ինչի պատճառով այն տապալվել է: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 70


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v