Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 11:53 – Նմանը չունեցող թխվածքաբլիթ․ յուրահատուկ և պարզ բաղադրատոմս, որը գրավում է իր համով 

Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ

Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ
Թուրքիայի խորհրդարանում նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել ներքին գործերի նախարարության 2020թ. բյուջեի նախագծի քննարկումը: Նախքան նախագծի քննարկումը, միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և ընդդիմադիր պատգամավորների միջև:

Սուլեյման Սոյլուն, երբ մտել է դահլիճ, սեղմել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) պատգամավորների ձեռքը՝ անտեսելով ընդդիմադիր պատգամավորներին:

Թուրքիայի խորհրդարանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը թեմայի առնչությամբ ասել է, որ ներքին գործերի նախարարի այդ պահվածքն անհարգալից վերաբերմունք է պատգամավորների նկատմամբ:

Մեջլիսի պետական ծրագրերի և բյուջեի հանձնաժողովի նախագահ Լյութֆի Էլվանը Սոյլուի այդ քայլը կապել է այն բանի հետ, որ երբ վերջինս ներս է մտել ընդդիմադիր պատգամորները ոտքի չեն կանգնել:

Կարո Փայլանը բյուջեի քննարկումների ժամանակ ունեցած իր ելույթում Սոյլուին նմանեցրել է նացիստական Գերմանիայի գաղտնի ոստիկանության ղեկավարներից Հիմմլերի հետ:

«Ոչ ոք հիմա լավ ձևով չի հիշում Հիմմլերի կերպարը: Սույլեյման Սոյլուն կարծում է, թե ինքը բռնապետական ռեժիմ է հիմնելու և լռեցնելու է բոլորին: Դրանից հետո ասելու է. «Բոլորն ինձ լավ ձևով են հիշելու»: Ոչ իհարկե: Քչ ոք քո կերպարը լավ ձևով չի հիշելու»,-շեշտել է Փայլանը:

Ընդդիմադիր, իսլամական ուղղվածության «Երջանկություն» (Saadet) կուսակցության պատգամավոր Ջիհանգիր ԻսլամըՍոյլուին ասել է, որ Թուրքիայում այն մարդկանց, որոնց լռեցնել չեն կարողանում, բանտարկում են և «դավաճան» անվանում: Ի պատասխան Իսլամին` Սոյլուն նրան «դավաճան» է անվանել և ասել, որ բոլորը գիտեն, որ ինքը սադրիչ է:

Վիճաբանությանը միջամտել են նաև աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության, AKP-ի և ընդդիմադիր քրդամետ ուժ համարվող «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավորները: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 93


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v