Սեյրան Օհանյանի որդին ակտիվ մասնակցություն է ունեցել Մարտի 1-ին խաղաղ ցույցերը արյան մեջ խեղդելու գործողություններին.«Ժամանակ»
- 22.11.2019, 06:18,
- Լրահոս
- 0

«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին մասնակցելու համար Ղարաբաղից Երեւան բերված զինվորականների թվում է եղել նաեւ այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանի որդին, ով որպես սպա ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում:
Օհանյանի որդին Ղարաբաղից բերված մյուս զինվորականների հետ տեղակայվել է կառավարության շենքում եւ ակտիվ մասնակցություն ունեցել խաղաղ ցույցերը արյան մեջ խեղդելու գործողություններին: Մարտի 1-ի իրադարձություններից ընդամենը մեկուկես ամիս անց Օհանյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 76