• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 10:52 – Տեսանյութ.COVID-ը չպետք է սոցիալական պարանոյա դառնա4չպետք է կյանքն այնպես վերափոխի, որ դեֆորմացնի հոգեկանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Անկարան գլխակերներ է վերադարձնում Ադրբեջան.հայկական ուղղության վրա կեղտոտ սադրանքներ անելու համա՞ր.«Ժամանակ»

Անկարան գլխակերներ է վերադարձնում Ադրբեջան.հայկական ուղղության վրա կեղտոտ սադրանքներ անելու համա՞ր.«Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիան որոշել է Եվրոպա, Ռուսաստան, Ադրբեջան արտաքսել իր բանտերում պահվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այն անդամներին, որոնք այդ ուղղություններից են ներթափանցել Սիրիա, իսկ հետո հայտնվել թուրքական գերության մեջ: Ադրբեջանի պարագան այս դեպքում, իհարկե, հատկանշական է: Անկարան, անշուշտ, զինյալներին իրենց երկրներ արտաքսելու որոշումը դիտարկում է քաղաքական գործիքի համատեքստում՝ թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի, թե՛ որեւէ այլ երկրի հետ հարաբերության համատեքստում: Դա թուրքական ոճն է, կամ գուցե էրդողանյան ոճը, կամ դրանք նույն բանն են:

Ադրբեջանի պարագան այս ֆոնին դառնում է հատկանշական: Ինչո՞ւ է Անկարան իր բանտերից Ադրբեջան արտաքսում «Իսլամական պետության» զինյալներին, որոնք Ադրբեջանից են ներթափանցել Սիրիա եւ կռվել ԻԼԻՊ կազմում մարդկության դեմ: Անկարան այդ քայլին գնում է այսպես ասած՝ հավասարության սկզբունքի համար, որպեսզի մյուսները մատնացույց չանեն Բաքվի հանգամանքը, թե՞ Անկարան խնդիր ունի նաեւ Ադրբեջանի համար եւ որոշակիորեն դժգոհ է Բաքվի որեւէ պահվածքից: Այդ հանգամանքը թերեւս արժանի է հայաստանյան դիտակետից ուշադրության, նկատի ունենալով թե այն պարագան, որ Բաքուն ինչ-որ կերպ գուցե առաջացրել է Անկարայի դժգոհությունը, կամ ինչ-որ առումով Թուրքիան փորձում է տարանջատվել Բաքվից, չնույնանալ նրա հետ, եւ թե այն, որ Անկարայի քայլը գուցե Բաքվին, այսպես ասած, «ահաբեկչական ռեսուրսի» տրամադրում է: Ինչպես «բազմամյա օգտագործման» գործիքներ, որոնք Թուրքիան վերադարձնում է Բաքու որեւէ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար:

Ի վերջո, մարդկության դեմ գործած հանցագործությունները Ադրբեջանում, այսպես ասած, «տրենդային» են քաղաքական, պետական մասշտաբով խրախուսման տեսանկյունից: Դրա վկան Սաֆարովն է, դրա վկան Ապրիլյան քառօրյա պատերազմում գլխակեր գրոհայինների խրախուսումն է նախագահական մակարդակում:

Այնպես որ, Ադրբեջանին Թուրքիան պայմանական է «ահաբեկիչներ» վերադարձնում, եւ մեծ հավանականությամբ վերադարձնում է «հերոսական» ռեսուրս, որը կարող է հետագայում ինչ-ինչ գործածության առաջադրանք ստանալ հայկական ուղղության վրա կեղտոտ սադրանքներ անելու համար: Հատկապես, որ Բաքուն ներկայումս ռազմա-քաղաքական փակուղում է եւ արցախյան հարցում դրանից դուրս գալու համար կարող է մտածել իր ավանդական «սադրանքների» մասին:

Երեւանն այս դեպքում պետք է հետեւի գործընթացին եւ կանխավ մտածի այն մասին, որ Բաքվի համար ամեն մի նոր սադրանք ունենա աննախադեպ նոր քաղաքական ծանր հետեւանք: Ռազմական ծանր հետեւանքի հարցում հայկական զինուժն, իհարկե, չի թողել կասկածի տեղ երբեւէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 57


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v