Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգությունը, որը հինգ մարդու կյանք խլեց, կրկին արդիականացրել է Հայաստանի բնակարաններում և սեփական տներում գազաբաշխիչ սարքերի անվտանգության հարցը։

Նոյեմբերի 16–ին Նոր Հաճնում շմոլ գազից թունավորվել ու մահացել էին 77-ամյա կինը և նրա չորս անչափահաս թոռները։
Քննությունը դեռ կպարզի ողբերգության իրական պատճառները, սակայն հիմա արդեն կարելի է ասել, որ մարդիկ խեղդվել են գազի սարքի շահագործման կանոնները կոպտորեն խախտելու հետևանքով։
Ինչպես պարզվում է, տանը գազի վառարան չի եղել, և բնակիչները միացրել են գազօջախը, դրա վրա դրել են շուռ տված դատարկ թավա, որպեսզի այն տաքանա և ջերմությունը տարածվի ամբողջ բնակարանով։ Եվս մեկ սխալ կապված է գազի կաթսայի ծխատարի հետ։
хорошие новости дня новости кавказа бесплатно