C новым годом 2019


 
  • 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 13:55 – Հանցագործությունից 40 տարի անց Գերմանիայում բացահայտել են երկրի պատմության մեջ արվեստի գործերի ամենախոշոր գողությունը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Միզապարկի քաղցկեղ.ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել

Միզապարկի քաղցկեղ.ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել
Միզապարկի քաղցկեղը ամենատարածված եւ մահաբեր քաղցկեղների տեսակներից է։ Միզապարկի քաղցկեղի ախտանիշները բավական ակնհայտ են, սակայն շատերը կարողանում են երկար ժամանակ դրանք անտեսել, ինչպես նշել է ուռուցքաբան Մարտին Շուլերը (Գերմանիա)։

«Շատերը նշում են ցավոտ միզելու մասին, սակայն կարծում եմ, որ դա ընդամենը ցիստիտ է։ Իսկապես, մեծ մասամբ այդ ախտանիշը վտանգավոր չէ։ Սակայն այն եւս կարող է միզապարկի քաղցկեղի նշան լինել։ Միզապարկի մեջ ուռուցքն աննկատ է մնում երկար ժամանակ, քանի որ քչերն են ճիշտ մեկնաբանում օրգանիզմի ազդանշանները»,- Focus Online-ին ասել է բժիշկը։

Միզապարկի քազցկեղի զարգացման ռիսկի գործոններ
Գերմանական ուռուցքաբանական հետազոտական կենտրոնի քաղցկեղի մասին տեղեկատվական ծառայությունը նշում է հիվանդության հետեւյալ պատճառները․

Նիկոտին։ Շատ հետազոտություններ ապացուցել են, որ ծխելը նպաստում է միզապարկի քաղցկեղի առաջացմանը։ Այս ծանր հիվանդության բոլոր դեպքերի մոտ կեսը կարող է կապված լինել այդ վնասակար սովորության հետ։ Ծխախոտի ծուխը պարունակում է բուրումնավետ ամիններ՝ քաղցկեղածին նյութեր, որոնք օրգանիզմից երիկամների միջոցով են դուրս գալիս եւ ընկնում են միզապարկ։

Վարակներ։ Միզապարկի քրոնիկ վարակները, ինչպես նաեւ միզապարկում քարերը նույնպես կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը։

Ժառանգականություն։ Եթե ծնողներից որեւէ մեկը տառապել է միզապարկի քաղցկեղից, երեխայի մոտ այդ հիվանդության զարգացման վտանգը ավելի բարձր կլինի, քան նրանց մոտ, ում ընտանիեկան անամնեզում այդ հիվանդությունը չկա։

Սնունդ։ Համարվում է, որ ճարպերի ցածր պարունակությամբ եւ մրգերի բավարար քանակով սննդակարգը նվազեցնում է քաղցկեղի զարգացման ռիսկը։ Իսկ ճարպոտ սննդակարգը, անբավարար մրգերով, հակառակը, բարձրացնում է այն։

Դեղամիջոցներ։ Որոշ դեղամիջոցներ նույնպես կարող են վնասել միզապարկը։ Օրինակ, դիաբետի բուժման համար պիոգլիտազոնը համարվում է պոտենցիալ քաղցկեղածին։ Բացի այդ, միզապարկին կարող են վնասել ցիտոստատիկ դեղամիջոցները, որոնք օգտագործվում են քիմիաթերապիայում։

Ճառագայթում։ Համարվում է, որ միզապարկի քաղցկեղը կարող է առաջանալ ճառագայթային թերապիայի հետեւանքով։ Օրինակ, արգանդի ուռուցք ունեցողների մոտ միզապարկի քաղցկեղի առաջացման վտանգը բավական մեծ է։

Մազերի ներկեր։ Մազերի ներկերի եւ միզապարկի քաղցկեղի առաջացման կապը այսօր ակտիվորեն քննարկվում է գիտնականների կողմից։ 2000 թվականին Լոս Անջելեսում Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ կանանց մոտ, ովքեր ամեն ամիս ներկում են իրենց մազերը, միզապարկի քաղցկեղի առաջացման վտանգը մեկ տարի հետո կրկնապատկվում է՝ համեմատած այն կանանց հետ, որոնք մազերը չեն ներկում։ Սակայն եղել են նաեւ հետազոտություններ, որոնք չեն հաստատել այս կապը։ Այդ պատճառով մազի ներկերի եւ քաղցկեղի միջեւ կապը դեռեւս հարցականի տակ է։

Ժառանգականության հետ մարդը քիչ բան կարող է անել, սակայն մնացած բոլոր գործոնները խորհուրդ է տրվում բացառել կյանքից։ Դա կօգնի նվազեցնել ոչ միայն միզապարկի քաղցկեղի, այլեւ շատ այլ հիվանդությունների առաջացման վտանգը։

Միզապարկի քաղցկեղի ախտանիշներ

Ուռուցքաբանի խոսքերով՝ կան երեք ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել՝

ցավ միզելիս,
արյուն մեզի մեջ,
մեզի կարմրավուն կամ գորշավուն գույն։

Այս ախտանիշների դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի։ Հնարավոր է՝ որեւէ խնդիր չլինի, իսկ եթե քաղցկեղն, այնուամենայնիվ, կա, որքան շուտ այն հայտնաբերվի, այնքան արդյունավետ կլինի բուժումը։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 15


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v