C новым годом 2019


 
  • 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 13:55 – Հանցագործությունից 40 տարի անց Գերմանիայում բացահայտել են երկրի պատմության մեջ արվեստի գործերի ամենախոշոր գողությունը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Ինչպիսի՞ն է արտագաղթի իրական պատկերը. վարչապետի հրապարակած ցուցանիշի հետքերով

Ինչպիսի՞ն է արտագաղթի իրական պատկերը. վարչապետի հրապարակած ցուցանիշի հետքերովՕրերս Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019 թվականին, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանից արտագաղթը նվազել է 90 տոկոսով։ Ցավոք, հայտարարությունից հետո իշխանության ներկայացուցիչները չփորձեցին կոնկրետ թվերով հիմնավորել այդ պնդում, ինչը հանրության շրջանակում տարընկալումների տեղիք տվեց։

Թեև գործող իշխանությունները չեն սիրում թվեր, հաշվարկներ, մոդելներ, այնուամենայնիվ, դրա անհրաժեշտությունը կա, քանի որ արտագաղթը և դրա դինամիկան ուղղակիորեն խոսում են տվյալ երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունավետության մասին։ Արտագաղթը արյունաքամ անող վերք է. արտագաղթ ծնող հիմնական պատճառների մասին խոսելիս նախևառաջ հարկավոր է համեմատել ցուցանիշները՝ գնահատելու համար, թե ինչ է արվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը և կենսամակարդակը բարելավելու, մարդկանց իրենց հայրենիքում պահելու ուղղությամբ։

Այսպես՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնողների և ժամանողների տարբերությունը կազմում է -9857 մարդ, որը ներառում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների տեղաշարժը՝ մուտքերը և ելքերը։ 2016 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանի անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է -86694  մարդ։ Ըստ ՀՀ վիճակագրության կոմիտեի տվյալների՝ 2019 թվականին, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանից մեկնողների և ժամանողների տարբերությունը (ներառյալ ՀՀ քաղաքացիներ և օտարերկրացիներ) նվազել է 88,6 տոկոսով, որը բավականին մոտ է վարչապետի հրապարակած 90 տոկոսին։





Միաժամանակ, նույն պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտագաղթել է 35549 ՀՀ քաղաքացի (ՀՀ փաստաթղթերով), որոնց թիվը, 2018 թվականի համեմատ, նվազել է 15,7 տոկոսով, 2017 թվականի համեմատ՝ 52,6 տոկոսով, 2016 թվականի համեմատ՝ 64,1 տոկոսով։

Հատկանշական է, որ 2019 թվականին արտագաղթի կրճատման տեմպն ավելի ցածր է, քան նախորդ տարիներին, մասնավորապես՝ 2019 թվականին, 2018 թվականի համեմատ, արտագաղթը նվազել է 37,2 տոկոսով, 2018 թվականին, 2017 թվականի համեմատ, 70,9 տոկոսով, 2017 թվականին, 2016 թվականի համեմատ, 37,8 տոկոսով։ Պատկերը ավելի վատ է ՀՀ փաստաթուղթ ունեցող անձանց արտագաղթի կրճատման մասով։ Սա նույնն է, թե  նախորդ տարվա համեմատ գրանցենք նվազող ՀՆԱ-ի աճի տեմպ, և դա որպես մեծ ձեռքբերում կամ հեղափոխական առաջընթաց հայտարարենք։

Մտահոգիչ է նաև, որ վերջին տարիների ընթացքում օտարերկրացիների էական հոսքի անվերահսկելի դինամիկա է գրանցվում, իսկ այս ուղղությամբ համապատասխան միգրացիոն և աշխատաշուկայի կարգավորման քաղաքականությունն ուղղակի բացակայում է։

Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է արձանագրել, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վատացել է արտագաղթի կրճատման տեմպը, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ նախորդ շրջաններից եկող  և այս իշխանությունների կողմից շարունակվող նեոլիբերալ քաղաքականությունն իրեն սպառել է, նույնիսկ՝ նվազող կոռուպցիայի պայմաններում։ Հայաստանի ժողովրդագրության խնդիրն արմատապես լուծելու համար անհրաժեշտ է համադրել քաղաքական և մասնագիտական շրջանակների ներուժը՝ նոր սոցիալ-տնտեսական քաղաքականություն մշակելու և իրականացնելու համար։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյան хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 11


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v